Լուլյետա Լեշանակու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Էլբասան, Elbasan municipality |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Ազդվել է | Իսմայիլ Քադարե |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի և գրող |
Ստորագրություն | |
Luljeta Lleshanaku Վիքիպահեստում |
Լուլյետա Լեշանակու (ալբ․՝ Luljeta Lleshanaku, ապրիլի 2, 1968[1], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի բանաստեղծուհի։
Մեծացել է Էնվեր Խոջայի ստալինյան ռեժիմի պայմաններում, սկսել է հրատարակվել դրա անկումից հետո։ Ավարտել է Տիրանայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Երիտասարդական ձայն (Zëri i rinisë) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Համագործակցել եմ Drita գրական թերթի հետ։
Լեշանակուն ապրում է Տիրանայում[2]։
Սկսած 1990 թվականից` նա հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով։
Եվրոպայում և ԱՄՆ-ում գրական փառատոնների ակտիվ մասնակից է, նրա բանաստեղծությունները հրապարակվում են աշխարհի տարբեր երկրների գրական ամսագրերում։ 1999 թվականին մասնակցել է Այովայի համալսարանի միջազգային գրական ծրագրին։ Թարգմանում է ամերիկյան պոեզիա։ Նրա բանաստեղծությունները առանձին գրքերով լույս են տեսել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, դրանք թարգմանվել են նաև ֆրանսերեն և իտալերեն։
2010 թվականին գերմաներենով լույս է տեսել նրա «Kinder der Natur» բանաստեղծությունների ժողովածուն[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուլյետա Լեշանակու» հոդվածին։ |
|