Լուկա Բելտրամի

Լուկա Բելտրամի
իտալ.՝ Luca Beltrami
Ծնվել էնոյեմբերի 13, 1854(1854-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 8, 1933(1933-08-08)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4]
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
ԱնդամությունԱկադեմիա դելա Կրուսկա և Գեղարվեստի ակադեմիա
 Luca Beltrami Վիքիպահեստում

Լուկա Բելտրամի (իտալ.՝ Luca Beltrami, նոյեմբերի 13, 1854(1854-11-13)[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[4] - օգոստոսի 8, 1933(1933-08-08)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Հայտնի է իր վերականգնած աշխատանքներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելտրամին ծնվել է Միլանում։ Սովորել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանում, այնուհետև՝ Բրերա ակադեմիայում, որտեղ աշակերտել է Կամիլո Բոիտոյին։ Ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ և այնտեղ մնացել մինչև 1880 թվականը։ Ներգրավվել է Տրոկադերոյում իրականացվող աշխատանքներում։ Միաժամանակ դասեր է առել Փարիզի գեղարվեստի դպրոցում և Սալոնում աչքի ընկել փորագրություններով։ Փարիզում նշանակվել է Hôtel de Ville-ի վերանորագման աշխատանքների վերահսկող։ Բելգիայի Շառլեռուա քաղաքի արդարադատության պալատի շենքի աշխատանքների կատարման ընթացքում համագործակցել է ճարտարապետ Թեոդոր Բալյուի հետ։

1880 թվականին Փարիզից վերադառնալով՝ ղեկավարել է Միլանի գեղարվեստի ակադեմիայի Երկրաչափության և նկարագրական ճարտարապետության ամբիոնը։ Հանրային կառավարման նախարարության հանձնարարությամբ արձանագրել է Միլանի San Carlo al Lazzaretto-ի, Սֆորցա ամրոցի, Սոնչինո բարձրաքանդակները։ Բելտրամը պատասխանատու է եղել Սֆորցա ամրոցի վերականգնողական աշխատանքների համար։ Նա շահել է Բիելլայի Սան Սեբաստիանո եկեղեցու ճակատային հատվածի նախագծման մրցույթը, ինչպես նաև Միլանի Monument delle Cinque Giornate համար արժանացել է երկրորդ մրցանակի, Թուրինի Բարեգործական հիվանդանոցի նախագծման համար՝ երրորդ մրցանակի[5]։

Բելտրամին պատասխանատու է եղել նաև Միլանի Կորդուզիո հրապարակում գտնվող Ջուզեպպե Պարինիի հուշարձանի պատվանդանի նախագծման և կառուցման համար[6]։

Բելտրամիի գերեզմանը Միլանի մոնումենտալ գերեզմանատանը

Մահացել է 1933 թվականին Հռոմում։ Թաղված է Միլանի մոնումենտալ գերեզմանատանը։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Luca Beltrami, Relazione al Consiglio comunale del progetto di completamento del palazzo Marino nella fronte Verso Piazza della Scala, Milano, Tip. Bernardoni di C. Rebeschini e C., 1886 (4 fig. p. 17, con due tavole)
  • Luca Beltrami, La Certosa di Pavia, Milano, Hoepli, 1895 (181 p., [9] c. di tav. : ill.)
  • Luca Beltrami, Bernardino Luini e la Pelucca, Roma, Tip. Dell'unione Cooperativa Editrice, 1895
  • Luca Beltrami, L' arte negli arredi sacri della Lombardia, Milano, Hoepli, 1897
  • Luca Beltrami, I dipinti di Bernardino Luini alla Villa Rabia la Pelucca, Milano, 1911
  • Luca Beltrami, Luini: 1512-1532: materiale di studio, Milano, Tip. U. Allegretti, 1911.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luca Beltrami (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bellini A. Beltrami, Luca // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007748
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #121001156 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti., by Angelo de Gubernatis. Tipe dei Successori Le Monnier, 1889, page 49-50.
  6. An inscription on the pedestal incorrectly identifies Beltrami as the sculptor. The bronze statue was actually the work of Luigi Secchi: see Chi era Costui - Scheda di Giuseppe Parini
  • Varagnoli, Claudio (2007–2008), "Conservazione e ripristino in Italia nel secondo Ottocento. Il rapporto storia-restauro in Luca Beltrami.", Corso di "Teoria e storia del restauro": Appunti dalle lezioni (PDF), Università degli Studi di Chieti e Pescara – Facoltà di Architettura. (Class notes for a course on the theory and history of architectural restoration.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Բելտրամի» հոդվածին։