Լուկա Մխեիձե

Լուկա Մխեիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 5, 1996(1996-01-05)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրաստան

Լուկա Մխեիձե (վրաց.՝ ლუკა მხეიძე, հունվարի 5, 1996(1996-01-05)[1], Թբիլիսի, Վրաստան), վրացական ծագումով ֆրանսիացի ձյուդոիստ, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[2], 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[3]։ Հանդես է գալիս թեթևագույն քաշային կարգում (մինչև 60 կգ):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը ընտանիքի հետ ստիպված է եղել լքել երկիրը 2008 թվականին՝ 12 տարեկան հասակում, Հարավային Օսիայում երկրորդ պատերազմից հետո: Լեհաստանում ութ ամիս մնալուց հետո նա 2010 թվականին տեղափոխվել է Փարիզի արվարձան՝ քաղաքական փախստականի կարգավիճակ ունենալով[4][5]։

Լուկա Մխեիձեն դարձել Է Ֆրանսիայի պատանիների չեմպիոն[6]։

2018 թվականին Ադրբեջանում կայացած աշխարհի առաջնության երրորդ տուրում նա զիջել է ռուսաստանցի Ռոբերտ Մշվիդոբաձեին և ավարտել մասնակցությունը մրցաշարին:

2020 թվականին Բուդապեշտում դարձել է երրորդը Մեծ սաղավարտի մրցաշարում, 2021 թվականին Տաշքենդում անցկացված Մեծ սաղավարտի մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի։

2021 թվականի ապրիլին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում իսպանացի մարզիկը եզրափակչում լրացուցիչ ժամանակում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Լուկա Մխեիձեին։ Ֆրանսիացին դարձել է երկրորդը և նվաճել մայրցամաքային առաջնության առաջին լուրջ մրցանակը[7][8][9]։

Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի 60 կգ քաշային կարգում առաջին մրցութային օրը Լուկան բրոնզե մեդալ է նվաճել՝ երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթելով կորեացի Կիմ Վոն Ջինին[10]։

2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Լուկան նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով ղազախ մարզիկ Ելդոս Սմետովին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/142903
  2. Khalatyan, Rafael (27 July 2024). «Judo: Yeldos Smetov and Natsumi Tsunoda secure Olympic gold». InsideTheGames.biz. Վերցված է 28 July 2024-ին.
  3. «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 1 August 2021-ին. Վերցված է 1 August 2021-ին.
  4. «De Tbilissi à Tokyo, l'improbable parcours de Luka Mkheidze». www.20minutes.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-24-ին. Վերցված է 2021-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Judo medals spark French fan fervour at Paris Games». The Straits Times. 2024-07-28. ISSN 0585-3923. Վերցված է 2024-07-31-ին.
  6. «Au Havre, Luka Mkheidze champion de France de judo». actu.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին. Վերցված է 2021-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Luka Mkheidze battu en finale des moins de 60kg aux Championnats d'Europe». L'Équipe (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Première médaille européenne pour Luka Mkheidze (-60 kg), en argent». Le Figaro (ֆրանսերեն). 16 April 2021. Արխիվացված է օրիգինալից 23 April 2021-ին. Վերցված է 16 April 2021-ին.
  9. «Fran Garrigós se corona al fin campeón de Europa de judo». rtve (իսպաներեն). 16 April 2021. Վերցված է 16 April 2021-ին.
  10. «Luka Mkheidze remporte le bronze et la première médaille française aux JO de Tokyo». L'Équipe (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-24-ին. Վերցված է 2021-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]