Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-8ԼՍ համար 206 |
COSPAR ID | [1] 1974-037A[1] |
NSSDCA ID | 1974-037A |
SCN | 07315 |
Գործարկման ամսաթիվ | 1974 մայիսի 29, 08:56:51 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն-Կ[1] |
Աշխատանքի ավարտ | 1975 նոյկեմբերի սկիզբ |
Զանգված | 5700 կգ[3] |
Լունա-22, կամ Ե-8ԼՍ համար 206 (ռուս.՝ Луна 22), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր կատարել Լուսնի հետազորությունների կատարում ուղածրակայանի միջոցով։ Արձակվել է 1974 թվականի մայիսի 29-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։
Լունա 22-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8ԼՍ։ Ուղեծրակայաննի կառուցվածքը հիմնված էր առաջատար Ե-8 հիմքի վրա, որը նույնպես կիրառվել էր գրունտի նմուշ բերող և լուսնագնաց ամենագնացների առաքելությեւններում։ Այս կայաններում, հիմնական շարժիչնմերի ու կառավարման մոդուլի վրա տեղադրված էր Լունոխոդի հիմնական բլոկի նման կառւոցվածք, որը իրենից ներկայացնում էր մթնոլորտային ճնշումով կոնտեյներ, որտեղ տեղադրված էին գիտական սարքավորումները։
Կայանի վրա տեղադրված էին լուսանկարող համակարգ, գամմա ճառագայթների սպեկտրոմետր, ռադիո բարձրաչափ, ասուպների տվիչներ, մագնետոմետր, տիեզերական ճառագայթների գրանցող սարք, ռադիացիայի տվիչներ։ Սարքավորումներով նախատեսվում էր կատարել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարել Լուսնի նկարահանումներ։
«Լունա 19» կայանը արձակվեց 1974 թվականի մայիսի 29-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր հունիսի 2-ին։ Աշխատանքի ընթացքում կայանը մի քանի անգամ փոխել է իր ուղեծիրը առավել շահավետ դիրք գրավելով հետազոտությունների համար։ Նվազագույն բարձրությամբ ուղեծիրը կազմել է 25 կմ։ Ուղեծրային մանյովրներ կատարելու համար նախատեսված վառելիքը կայանի վրա սպառվեց 1975 թվականի սեպտեմբերի 2-ին։
Լունա 22 կայանը նախատեսվում էր օգտագործել մինչև 1975 թվականի ապրիլի 2-ը, սակայն հաշվի առնելով առկա ռեսուրսները ու առաքելության հաջողությունը, առաքելությունը երկարացվեց և ավարտվեց 1975 թվականի նոյեմբերի սկզբում[3], մոտ տասնըհինգ ամիս աշխատանքից հետո։
|