«Նորվիչ Սիթի» ակումբից առաջ արգենտինացին հանդես է եկել «Լիդս Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 200 խաղ և խփել է ավելի քան 80 գոլ։ Զբաղեցնում է 10-րդ տեղը Անգլիայի առաջնությունում «Լիդս» ակումբի լավագույն ռմբարկուների շարքում[4]։
Լուչանոն սկսել է իր կարիերան «Բուենոս-Այրեսում»՝ հանդես գալով «Բոկա Խունիորս» ակումբի երիտասարդական կազմում։ Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց իր տեղն ամրապնդել թիմի հիմնական կազմում, նա որոշում է տեղափոխվել Եվրոպա։ Իր իտալական արմատների շնորհիվ Բեկկիոն ստացել է Իտալիայի քաղաքացիություն[5], որը նրան թույլ է տալիս խաղալ Իտալիայում՝ չունենալով սահմանափակումներ լեգեոներության տեսանկյունից։ 2003 թվականից մինչև 2008 թվականը Լուչանոն հասցրել է խաղալ իտալական մի շարք ակումբների կազմում, սակայն իսկապես նրան հաջողվեց ամրապնդվել «Մերիդա» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2007/08 թվականներին Լուչանոն դարձել է առաջնության լավագույն ռմբարկու իր խփած 22 գնդակներով[6]։ Դա «Մերիդեին» թույլ է տվել ընդգրկվել չորս ուժեղագույնների շարքում և պատմության մեջ առաջին անգամ պայքարել իսպանական Սեգունդայում տեղ գրավելու համար։ Սակայն «Մերիդան» երկու խաղերի արդյունքում զիջել է «Պոնֆերրադինային»[7]։
2008 թվականի ամռանը Լուչանոն մեկնել է մասնակցելու դիտումների Լիդսում։ Նա լավ տպավորություն է թողել «Լիդսի» այդ ժամանակվա մարզիչ Գարի Մակալլիստերի վրա, և հուլիսի 31-ին Յորքշիրի ակումբը նրա հետ կնքել է եռամյա պայմանագիր[8]։ 2009/10 մրցաշրջանում «Լիդսը» շահել է Չեմպիոնշիփին մասնակցելու ուղեգիր, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը[9]։ 2013 թվականի հունվարի 1-ին Բեկկիոն խփել է իր 76-րդ գոլը Անգլիայի առաջնությունում և շրջանցել Արթուր Հայդսին՝ դառնալով տասներորդը Անգլիայի առաջնությունում «Լիդսի» ռմբարկուների ցանկում[4]։