Լուչե Ֆաբրի իտալ.՝ Luce Fabbri | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1908 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացել է | օգոստոսի 19, 2000[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Իտալիա, Ուրուգվայ և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
Մասնագիտություն | գրող և համալսարանի դասախոս |
Ծնողներ | հայր՝ Լուիջի Ֆաբրի |
Զբաղեցրած պաշտոններ | emeritus? |
Պարգևներ և մրցանակներ | |
Luce Fabbri Վիքիպահեստում |
Լուչե Ֆաբրի (իտալ.՝ Luce Fabbri, հուլիսի 2, 1908, Հռոմ, Իտալիա - օգոստոսի 19, 2000[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), իտալացի անարխիստուհի, գրող։
Ծնվել և մեծացել է անարխիզմի տեսաբան, ֆաշիզմի դեմ պայքարի մարտիկ Լուիջի Ֆաբրիի (1877-1935) ընտանիքում։ Վաղ տարիքից սկսել է տպագրվել «Pensiero e Volonta» ամսագրում։ Իտալիայում Բենիտո Մուսոլինիի` իշխանության գալուց հետո նրա հայրը 1926 թվականին ստիպված է եղել Իտալիայից գաղթել Հարավային Ամերիկա։ 1928 թվականին Լուչե Ֆաբրին ստացել է հասունության վկայական, սկսել է գրականություն ուսումնասիրել Բոլոնիայում, այնուհետև անարխիստների օգնությամբ անօրինական ճանապարհով դուրս է եկել Իտալիայից` տեղափոխվելով Շվեյցարիա։ 1929 թվականին հոր հետ հանդիպել է Փարիզում։ Այնտեղից տեղափոխվել է Բելգիա, հետո` Ուրուգվայ։ Ուղեկցել է Արգենտինայի նախագահ Խոսե Ուրիբուրուի վրա հարձակումից հետո այնտեղից փախչող անարխիստների խմբին։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ զբաղվել է անարխիստներին հատկացվող օգնության կազմակերպմամբ։ Միջնակարգ դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցչուհի, այնուհետև աշխատել է Մոնտեվիդեոյի հանրապետական համալսարանում։ Դասախոսություններ է կարդացել իտալական գրականության թեմայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել է «Socialismo y Libertad» («Սոցիալիզմ և ազատություն») ամսագրի իտալերեն տարբերակը։ Եղել է 1970-1980-ական թվականներին Ուրուգվայում ռազմական բռնապետության դեմ պայքարողների շարքերում։ Մահացել է Մոնտեվիդեոյում։
Գրքեր
Մի շարք բրոշյուրների, ֆելիետոնների և հոդվածներրի հեղինակ է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչե Ֆաբրի» հոդվածին։ |
|