Լուչիա Աձոլինա իտալ.՝ Lucia Azzolina | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սիրակուզա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Կատանիական համալսարան, Պիզայի համալսարան և Պավիայի համալսարան |
Գիտական աստիճան | դափնեկիր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ուսուցչուհի |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Italian Minister of Education? |
Կուսակցություն | Հինգ աստղերի շարժում[1] |
Lucia Azzolina Վիքիպահեստում |
Լուչիա Աձոլինա (իտալ.՝ Lucia Azzolina, օգոստոսի 25, 1982, Սիրակուզա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի դասախոս և քաղաքական գործիչ, Իտալիայի դպրոցական հաստատության նախարար (2020–ից)։
Ավարտել է Ֆլորիդիայի՝ Լեոնարդո դա Վինչիի անվան պետական գիտական ճեմարանը և ընդունվել Կատինիայի համալսարան (իտալ. Università degli Studi di Catania), 2004 թվականին ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը և շարունակել կրթությունը՝ զբաղվելով փիլիսոփայության պատմությամբ։ Հետո ընդունվել է միջնակարգ դպրոցում դասավանդելու մասնագիտացում և ստացել դպրոցի պատմության և փիլիսոփայության ուսուցչի որակավորում։ 2008 թվականից դասավանդել է Սպեցիայի և Սարցանայի ճեմարաններում, իսկ ավելի ուշ Պիզեում։ 2013 թվականին Պավիայի համալսարանում ավարտել է իրավաբանական ֆակուլտետը՝ միաժամանակ շարունակելով աշխատել երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցում։ 2014 թվականի հունվարին սկսել է դասավանդել Բիելլայում գտնվող Կվինտինո Սելլի անվան համալսարանում, բայց ավելի ուշ զբաղվել է իրավաբանական պրակտիկայով, աշխատել է դպրոցի աշխատողների արհմիությունում։ 2017 թվականին վերադարձել է Կվինտինո Սելլի ինստիտուտում դասավանդելու, իսկ 2019 թվականի մայիսին հաղթել է մրցույթում և ստացել է ավագ դասախոսի պաշտոն[2]։
2018 թվականի մարտին ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատի 2–րդ բազմամանդատ շրջանում՝ Պիեմոնտում, ըստ Հինգ աստղերի շարժումների ցուցակի։
2019 թվականի սեպտեմբերի 13–ին Կոնտեի[3] երկրորդ կառավարությունում նշանակվել է Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների կրտսեր պետական քարտուղար և սեպտեմբերի 16–ին երդում տվել, օրինական զբաղեցրել պաշտոնը[4]։
Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է օրինագիծ՝ պահանջելով կրճատել դասարանում սովորողների առավելագույն թիվը, իսկ կրտսեր պետական քարտուղարի պաշտոնում առաջարկեց դպրոցի բարեփոխումների մասին որոշում, որը նախատեսված է մրցույթի անցկացմամբ՝ 24 հազար աշխատատեղ զբաղեցնելն և ևս 24 աշխատատեղ սահմանելը, ինչի շնորհիվ իբրև ստացել է սպառնալիքներ ժամանակավոր աշխատողների կողմից, զրկվել է պաշտոնից։ Նույն ժամանակահատվածում արտահայտվել է իտալական հասարակության մեջ ներգաղթյալների մշակութային ինտեգրման ներդրման սկզբունքների մասին, որպես անհրաժեշտ պայման նրանց քաղաքացիություն տրամադրելը[5]։
2019 թվականի դեկտեմբերի 28–ին վարչապետ Կոնտեն հայտարել է Կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարարությունը բաժանելու մասին՝ Լուչիա Աձոլինային նշանակելով դպրոցական հաստատության նախարար[6]։
2020 թվականի հունվարի 10-ին Աձոլինան երդում է տվել և օրինական զբաղեցրել նախարարի պաշտոնը[7]։
2020 թվականի մարտի 4-ին Աձոլինան հայտարարել է Իտալիայում մարտի 5-ից մինչև 15-ը դպրոցներում և համալսարաններում պարապմունքների դադարեցման մասին կառավարության կանոնակարգերի ընդունման որոշումը, որպեսզի կանխեն SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչիա Աձոլինա» հոդվածին։ |
|