![]() | |
Տեսակ | երկաթուղային կայարան և railway station above ground? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Bom Retiro District? և Սան Պաուլո |
ԲԾՄ | 749 մետր |
Սեփականատեր | Սան Պաուլու |
Սպասարկող | Companhia Paulista de Trens Metropolitanos? |
Հիմնադրված է | մարտի 1, 1901 |
Բացված | փետրվարի 16, 1867 |
Իրադարձություններ | Q109906367? |
Ժառանգության կարգավիճակ | heritage asset listed by IPHAN?[1], CONDEPHAAT Good Class?[1][2], Conpresp Good Class?[1][3], CONDEPHAAT Good Class? և Conpresp Good Class? |
![]() | |
![]() | |
Լուս կայարան (պորտ.՝ Estação da Luz) երկաթուղային կայարան է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում գտնվող Լուս շրջանում[4]։ Կայանը քաղաքային երկաթուղային համակարգի մի մասն է, որը ղեկավարվում է CPTM-ի կողմից։
Կայարանում է գտնվում պորտուգալերենի թանգարանը, որը ստեղծվել է 2006 թվականին[5]։ Լուսի մետրոյի կայարանը նույնպես գտնվում է համալիրի տարածքում։
Կայարանը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ նպատակ ունենալով դառնալ Սան Պաուլոյի նոր հիմնադրված երկաթուղու Գլխադասային գրասենյակը։ 20-րդ դարի առաջին տասնամյակների ընթացքում դա քաղաքի գլխավոր մուտքն էր, ինչը նրա համար մեծ տնտեսական նշանակություն ուներ, քանի որ Սանտուսից սուրճի մեծ մասը ներմուծվող այլ ապրանքների հետ միասին առաքվում էր կայարան։
Ներկայիս շենքն ավարտվել է 1901 թվականին։ Դրա կառուցման համար նյութերը բերվել են Մեծ Բրիտանիայից[6]։ Կայարանը նախագծվել և կառուցվել է Walter Macfarlane & Co-ի կողմից։ Կայարանը հավաքվել է Գլազգոյում, այնուհետև քանդվել է և ուղարկվել Սան Պաուլու, որտեղ այն նորից հավաքվել է։ Շենքը նախագծել է բրիտանացի ճարտարապետ Հենրի Դրայվերը[6]։
Կայարանը այն ժամանակաշրջանի մնացորդն է, երբ սուրճը քաղաքի եկամտի հիմնական աղբյուրն է եղել։ Տասնամյակներ շարունակ կայարանի աշտարակը գերիշխել է քաղաքի հորիզոնում, և նրա ժամացույցը ծառայել է որպես չափանմուշ Սան Պաուլոյի մյուս ժամացույցներին։
Իր գագաթնակետին՝ 20-րդ դարի սկզբին, երբ Լուս թաղամասը քաղաքի կարևոր մասն էր, երկաթուղային կայարանը ճարտարապետական թաղամասի մի մասն է եղել, որը քաղաքի ներսում հիմնական ուղենիշն էր։ Կայարանը օգնել է ձևավորել քաղաքի իմիջը։
1970-ական թվականներին Սան Պաուլոյի մետրոյի կառուցմամբ՝ Ռամոս դե Ազեվեդոյի հուշարձանը՝ մոտակա տարածքների գլխավոր գրավչությունը, արմատապես փոխել է լանդշաֆտի տեսքը՝ կայարանին տալով, սակայն, մոնումենտալության ավելի մեծ զգացողություն։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուս կայարան» հոդվածին։ |