Լուսանկարչության թանգարան (Վինտերտուր)

Լուսանկարչության թանգարան
Տեսակհիշողությանն առնչվող հաստատություն, լուսանկարչության թանգարան և պատկերասրահ
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունMattenbach?
Մասն էlist of cultural properties in Winterthur/district 7?
ՀասցեGrüzenstrasse 44 + 45, 8400 Winterthur[1]8400[1]
Հիմնադրվել է1993
ՏնօրենNadine Wietlisbach?[2]
Կայքfotomuseum.ch/en(անգլ.) և fotomuseum.ch/de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Լուսանկարչության թանգարան Վինտերտուրում[3] (գերմ.՝ Fotomuseum Winterthur), պատկերասրահ Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի (Ցյուրիխի կանտոն) կենտրոնի ծայրամասում։ Հիմնադրվել է երկու շենքերում 1993 թվականին։ Շենքերից մեկը նախկինում եղել է «Ganzoni/Sigvaris» ընկերության կենտրոնակայանը, իսկ մյուսում տեղակայված է եղել  «Fotostiftung Schweiz» հիմնադրամը։ Թանգարանի ցուցասրահի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քառակուսի մետր, մշտական հավաքածուն ներառում է շուրջ 4000 լուսանկար (ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական)։ Այստեղ պարբերաբար անցկացվում են ժամանակակից լուսանկարիչների ցուցահանդեսներ։

Պատմություն  և նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչության թանգարանը գտնվում է Վինտերտուր քաղաքի կենտրոնի ծայրամասում` իրար դիմաց գտնվող երկու շենքերում, Grüzenstrasse 44 և 45 հասցեներում։ 44-րդ շենքում նախկինում տեղակայված է եղել Ganzoni բժշկական ընկերությունը (այժմ` Sigvaris Group-ի մի մասը)։ Նույն մասնաշենքերում է գտնվում «Fotostiftung Schweiz» շվեյցարական լուսանկարների արխիվը։ Թանգարանի ցուցասրահի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քառակուսի մետր, իսկ օգտակար մակերեսը, ներառյալ հիմնադրամի օգտագործվող մասը, 3500 քառակուսի մետր է։ 1993 թվականից Վինտերտուրի լուսանկարների թանգարանի հիմնադրումից ի վեր նրա հավաքածուն շարունակաբար ընդլայնվում է, ձեռքբերումների, ինչպես նաև մասնավոր հովանավորների և հիմնադրամների նվիրատվությունների և երկարաժամկետ վարձակալությունների հաշվին, ինչի արդյունքում հավաքածուն ընդգրկում է շուրջ 4000 լուսանկար։ 2003 թվականից ի վեր ամեն տարի հավաքածուի առանձին մասեր ներկայացվում են ժամանակավոր ցուցահանդեսներում, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է կատալոգ-բրոշյուրների հրատարակմամբ։ Թանգարանում ցուցադրվում են ժամանակակից շատ լուսանկարիչների, այդ թվում՝ Ուիլյամ Էգլսթոնի, Նան Գոլդինի, Անդրեաս Գուրսկու և Ռոնի Հորնի աշխատանքները։ Հավաքածուի մի զգալի մասը հասանելի է նաև առցանց։

Ժամանակակից հեղինակների հետ մեկտեղ, թանգարանում ցուցադրվում են նաև 19-րդ և 20-րդ դարերի դասական լուսանկարիչների, այդ թվում՝ Էժեն Ատժեի, Կառլ Բլոսֆելդտի և Բիլ Բրանդտի աշխատանքները։ Բացի այդ, թանգարանը գործունեություն է ծավալում նաև մշակութի պատմության և սոցիոլոգիայի բնագավառներում, այնտեղ ցուցադրվում են կիրառական արդյունաբերության լուսանկարչության աշխատանքներ, ճարտարապետական օբյեկտների լուսանկարներ, նորաձևության լուսանկարներ, ոստիկանության և բժշկական լուսանկարչության աշխատանքները նույնպես դառնում են թանգարանային ցուցահանդեսների թեմա։

Պատկերասրահից բացի, թանգարանի շենքերում տեղակայված է մասնագիտացված գրադարան (18,000 գրքերի և ամսագրերի հավաքածուով), թանգարանային խանութ, հյուրասենյակ և սրճարան, հավաքածուների պահոցներ և ցուցահանդեսային փոքր տարածքներ։ Թանգարանը ֆինանսավորվում է «Fotomuseum Winterthur Foundation» հիմնադրամի կողմից, որն էլ իր հերթին աջակցություն է ստանում «Fotomuseum Winterthur Association» ասոցիացիայի կողմից, որն ունի 2500 անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. https://zueriost.ch/bezirk-winterthur/winterthur/das-fotomuseum-winterthur-unter-neuer-leitung/966955
  3. «Винтертур: Музей и фонд фотографий». myswitzerland.com. Switzerland Tourism.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչության թանգարան (Վինտերտուր)» հոդվածին։