Լուսիլա Գամերո դե Մեդինա իսպ.՝ Lucila Gamero de Medina | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1873 |
Ծննդավայր | Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս |
Վախճանվել է | հունվարի 23, 1964 (90 տարեկան) |
Վախճանի վայր | Տեգուսիգալպա, Հոնդուրաս |
Մասնագիտություն | վիպասան, սուֆրաժիստ, գրող, իրավապաշտպան և բժիշկ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Հոնդուրաս |
Ուշագրավ աշխատանքներ | Blanca Olmedo? |
Լուսիլա Գամերո դե Մեդինա (իսպ.՝ Lucila Gamero de Medina, հունիսի 12, 1873, Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս - հունվարի 23, 1964, Տեգուսիգալպա, Հոնդուրաս), հոնդուրասցի ռոմանտիկ վիպասան։ Առաջին կինն է Հոնդուրասում, որը գրական ստեղծագործություն է գրել և առաջին կինը Կենտրոնական Ամերիկայում, որը վեպեր է հրապարակել։ Քննադատ, գրող Լուիս Մարին Օտերոն նրան անվանել է «Հոնդուրասի գրականության մեծն տիկին»։ Լուսիլա Գամերո դե Մեդինան ուսանել է բժշկություն և դեղագործություն և, չնայած համալսարանում սովորելու խոչընդոտներին, բժշկության ֆակուլտետի դեկանից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ։ Նա ղեկավարել է հիվանդանոց, եղել է տեղական բաժնի բուժաշխատող։ Բացի բժշկական և գրական գործունեությունից, Գամերոն եղել է ակտիվ ֆեմինիստ, սուֆրաժիստ, մասնակցել է կոնֆերանսների, ինչպես նաև Հոնդուրասի կանանց կոմիտեի (Comité Femenino Hondureño) հիմնադրման աշխատանքներին։
Լուսիլա Գամերո դե Մեդինան ծնվել է 1873 թվականի հունիսի 12-ին Հոնդուրասի Դանլի մունիցիպալիտետում՝ Մանուել Գամերոյի և Կամիլա Մոնկադայի ընտանիքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Կրթության քոլեջում[2] և ցանկացել է արտերկրում բժշկություն ուսանել, սակայն նրան արգելել են[3]։ Լուսիլայի հայրը, ով բժիշկ էր, նրան բժշկություն է սովորեցրել, և նա ուսանել է և՛ բժշկություն, և՛ դեղագործություն[4]՝ աշխատելով հոր կլինիկայում և ընտանեկան դեղատանը[3]։ Ավելի ուշ Բժշկական ֆակուլտետի դեկան Դոկտոր Մանուել Գ. Սունգայի կողմից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ[1]։ 1924 թվականին նշանակվել է Դանլի հիվանդանոցի ղեկավար, 1930 թվականից եղել է El Paraíso Department-ի առողջապահական տեսուչ[2]։
Գրել սկսել է մանուկ հասակից[5]՝ 1891 թվականից տպագրվելով La Juventud Hondureña (Հոնդուրասյան երիտասարդություն)[1]։ Գամերոն առաջին հոնդուրասցի կինն է, որի Amalia Montiel վեպը 1892 թվականին տպագրվել է[1][4] El Pensamiento շաբաթաթերթում[3]։ Երկրորդ վեպը՝ Adriana and Margarita (1893), Հոնդուրասում տպագրված առաջին վեպն է[1]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|