Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լուսինե Զավենի Խառատյան (1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մշակութային մարդաբան։
Ծնվել է 1977 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում։ 1994 թ. ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը, 1999 թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ազգագրություն մասնագիտացմամբ։ 2000 թ. ուսանել է Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնում, 2002-2004 թթ.՝ ԱՄՆ Միննեսոտայի համալսարանում և ստացել Հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններում, այդ թվում՝ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ծրագրերում, Համաշխարհային Բանկի վաշինգտոնյան և երևանյան գրասենյակներում, Հազարամյակի մարտահարվեր հիմնադրամ - Հայաստան ծրագրում։ 2012-2018 թթ. գլխավորել է Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակը։ 2018 թվականից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է։ Գրել սկսել է վաղ տարիքում, սակայն պարբերաբար տպագրվել է 2015 թ.-ից, սկզբում «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետև այլ գրական կայքերում։ 2018-ից Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ է։ 2021 թ. Խառատյանի՝ Գրքի առաջին երևանյան փառատոնի (2017) դրամական մրցանակով հրատարակված «Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուն ընդգրկվել է Եվրոպայի Միության գրական մրցանակի 2021թ. Հայաստանի կարճ ցուցակում[1]։
2017 թ. Գրքի Երևանյան 1-ին փառատոնի հավաստագիր[3]
2018 թ. Հայաստանի Մշակույթի նախարարության դրամաշնորհ արկածային և գեղարվեստական հուշագրության ժանրում գրվելիք արձակի համար