Լուսնային կերամիկա (կոր.՝ 달항아리 / 백자대호, 白磁大壺), Չոսոնի ժամանակաշրջանում (1392-1910 թվականներ) արտադրված ավանդական կորեական ճենապակու ենթատեսակ, որն առանձնանում է վառարանում թրծման պրոցեսի ընթացքում ի հայտ եկող գույնի նրբերանգներով[1]։
17-րդ դարում կերամիկայի ավանդական կորեական ձևերին փոխարինելու եկավ սպիտակ ճենապակին[2]։ Մասնավորապես, դա պայմանավորված էր նրանով, որ ճապոնական ներխուժման ժամանակ դադարեցվեց Չինաստանից կոբալտի ներկրումը երկիր։ Լուսնային կերամիկան համարվում է կորեական սպիտակ ճենապակու ենթատեսակներից մեկը և այդպես է կոչվել թրծման ընթացքում ի հայտ եկող զանազան սպիտակին մոտ երանգավորումների շնորհիվ, որը հիշեցնում է լուսնի մակերևույթը և ձևը։
Լուսնային կերամիկայի տեխնիկայով առաջին արտադրատեսակները (տալհանարի կոր. 달항아리?, ?) հայտնվել են Չոսոնի ժամանակաշրջանում, դրանց հեղինակները մնացել են անհայտ[3]։ Ապրանքների մեծ մասն արտադրվում էր հռչակավոր բրուտագործական արհեստանոցներում և Պունվոնի կոր. 분원?,分院? արհեստանոցում, որը սպասարկում էր թագավորական արքունիքին[4]։ Ճենապակու երանգները ձևավորվում էին թրծման ժամանակ և չէին կարող վերահսկվել բրուտագործների կողմից[5]։ Ըստ ձևի, արտադրանքները պատրաստվում էին երկու առանձին կիսագնդերում, որոնք իրար հետ միացած էին մեջտեղում[3][4]։ Թասերի չափերը կարող էին տարբեր լինել դրանց բարձրությունը մոտավորապես հավասար էր լինում տրամագծին, սակայն հիմքի մոտ տրամագիծն ավելի փոքր էր քան վերնամասում[3]։ Գունային երանգները ձևավորվում էին կիսագնդերի միացման շրջանում[5]։ Ժամանակի ընթացքում ձևը դառնում էր ավելի քիչ սիմետրիկ և ավելի բնական, որը ինչպես և գույնը իր մեջ ներառում էր կորեական կոնֆուցիանականության սիմվոլիզմի առաքինությունները[3]։ Այստեղ սպիտակ ճենապակին դառնում էր խնայողության և պրագմատիզմի սկզբունքների խորհրդանիշ[6][7]։ Իրականում սպիտակ գույնը կոնֆուցիականության մեջ խորհրդանշում էր մաքրությունը, հնազանդությունը, պարզությունը և ամբողջականությունը[3]։
Լուսնային թասերն ամենօրյա կենցաղում օգտագործվում էին բրնձի, սոյայի սոուսի, ալկոհոլ պահելու, երբեմն էլ որպես ծաղկաման[5]։
Լուսնային թասերը որպես ներշնչման աղբյուր էին ծառայում նկարիչների և խեցեգործների համար, օրինակ Կիմ Հվանգի, Բեռնարդ Լիչի[5][8][9][10], Կիմ Ինսինի[3]] համար։
Ներկայումս պահպանվել են ընդամենը 20 լուսնային թասեր։ Դրանց որոշ մասը ընդգրկված են Կորեայի ազգային գանձերի գրանցամատյանում։ Լուսնային թասերի վերստեղծման ժամանակակից փորձերը վկայում են Չոսոնի ժամանակաշրջանի խեցեգործների վարպետության և հմտության, բարձր մակարդակի մասին, իսկ առանձին մասերից բաղկացած այդ ժամանակների արտադրանքը կարողանում էր դիմակայել թրծման ընթացքում վառարանում առաջացող բարձր ջերմաստիճանին[5]։
{{cite web}}
: |first1=
has generic name (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուսնային կերամիկա կատեգորիայում։ |