Լուց Շմադել Lutz Dieter Schmadel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1942 Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Մահացել է | հոկտեմբերի 21, 2016 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Տաուտենբուրգի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Ամուսին(ներ) | Anna Theresia Schmadel? |
Լուց Շմադել (գերմ.՝ Lutz Dieter Schmadel, հուլիսի 2, 1942, Բեռլին, Նացիստական Գերմանիա - հոկտեմբերի 21, 2016[2][3][4]), գերմանացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Հայդելբերգի համալսարանին կից Աստղագիտական հաշվարկների ինստիտուտում, մասնագիտացվում էր աստերոիդների ուղեծրերի հետազոտությունների վրա։ 1990 թվականից 1993 թվականները, ինչպես նաև 1960 թվականին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 244 աստերոիդ, որոնց մի մասը նա հայտնաբերել է Ֆրեյմուտ Բորնգենի և Ռայներ Ստոսի հետ համատեղ[5]։
Շմադելը նաև ստեղծել է «Dictionary of minor planet names» ուղեցույց ձեռնարկը, որում հավաքված են 12804 աստերոիդների (2006 թվականի մարտի դրությամբ) հայտնաբերման և անվանման առանձնահատկությունների մասին տեղեկություններ[6]։
Նրա պատվին է անվանվել (2234) Շմադել աստերոիդը[7]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)