Լսոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում է Բաբերդ քաղաքից 16 կմ արևելք, Ճորոխ գետի աջ ափին` նրա վտակ Լսոնք գետի ափին։
Տարածքը լեռնային դաշտավայր էր։
Գյուղում մինչև 1914 թվականը ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշվում էր «Գիւտ նշխարաց» տոնը, որի մասնակցում էին նաև շրջակա գյուղերի բնակիչները։
1895 թվականի կոտորածների ժամանակ գյուղում սպանդի զոհ է դառնում 30 մարդ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը հիմնատակ է արվում, բանկչության մեծ մասը կոտորվում, իսկ կենդանի մնացածները ապաստանում են այլ երկրներում։
1872-1873 թվականներին ուներ 59 տուն, որից 57 տուն` միայն հայ բնակիչ, իսկ 1914 թվականին ուներ 130 տուն միայն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։
Լսոնքն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի և Ս. Լուսավորիչ վանք։ Վանքը կառուցվել էր Թուրքիայի արքունական նշանավոր ճարտարապետ Կարապետ Պալյանի միջոցներով։
Գյուղում 1870-ական թվականներից սկսած գործում էր Ղազարյան երսեռ վարժարանը, որն ուներ մոտ 200 աշակերտ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 596)։ ![]() |