Լրագրային ժանրերի դասակարգումը շատ բաներով նման է գրական ժանրերի համակարգին։ Դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում Արիստոտելն իր հիմնական` «Պոետիկա» և «Հռետորիկա» աշխատություններում հիմնավորել է գրականության դասակարգումն ըստ տեսակների` պայմանավորված իրականության արտացոլման ձևով (պոեզիան քնարերգության հատուկ ձև է, արձակը` էպիկական ստեղծագործություն, դրաման` երկխոսություն)։ Շարունակելով գրականագիտության և արվեստագիտության ավանդույթները` լրագրության տեսությունն ուսումնասիրում է նաև լրագրային ստեղծագործությունների տեսակները, ձևերը և ժանրերը։ Այդպիսի բաժանման պատճառը մարդու հասարակական գործունեության բազմազան տեսակներն են, մեզ շրջապատող աշխարհի անհավանական բազմազանությունը և դրա արտացոլման ստեղծագործական հնարավորությունները։
Խոսե Օրտեգա ի Գասետը «Մտքեր վեպի մասին» էսսեում միանգամայն իրավացիորեն նշել է, որ «արվեստում ժանրը, ինչպես տեսակը կենդանաբանությունում` հնարավորությունների սահմանափակ ռեպերտուար է»։ Այդ սահմանումը էլ ավելի է համապատասխանում լրագրային ժանրերին, որոնցից համարյա բոլորն ունեն իրենց նախատիպ-անալոգները գրականության մեջ[1]։
Լրագրողական բոլոր աշխատանքների հիմքը փաստն է։ Փաստը ավարտված իրադարձություն է։ Փաստերնն ինֆորմացիայի հիմքն են։ Փաստն ունի հետևյալ հատկությունները։ հավաստիություն, թարմություն, ճշմարտացիություն, հանրային նշանակություն, այն չպետք է լինի պարզունակ։
Գիտնականներն առանձնացնում են լրագրային ժանրերի դասակարգման տարբեր եղանակներ։ Ամենատարածված ձևը նախատեսում է դրանց բաժանումը տեղեկատվական, վերլուծական և գեղարվեստական-հրապարակախոսական ժանրերի։ Բայց հանդիպում են նաև այլ ձևեր, օրինակ հետազոտող Լեւ Կրոյչիկը տեքստերը բաժանում է.
Ժանրն ըստ Կրոյչիկի` կենսական նյութի կազմակերպման առանձնահատուկ ձև է, կառուցվածքային եւ կոմպոզիցիոն առանձնահատկությունների ամբողջականություն[2]։ Լրագրողի ստեղծագործական գործունեության հիմունքները]</ref> Այս խնդրին այլ կերպ է մոտենում Սեմյոն Գյուրեւիչը։ Նա սահմանում է «ժանր» հասկացությունը, այն ներկայացնելով որպես բովանդակային-թեմատիկ բնութագրերի կայուն առանձնահատկություն, ինչպես օրինակ, արտացոլվող իրականության, կոմպոզիցիայի, ոճաբանության։ Հետևաբար` տարբերվում է նաև ժանրերի բաժանման տիպաբանությունը։ Գուրևիչի հայեցակարգի համաձայն[3]` առանձնացվում են ժանրերի հետևյալ տեսակները.
Ժամանակի ընթացքում որոշ ժանրեր սկսում են գերակշռել մյուսների նկատմամբ։ Օրինակ` համացանցային լրագրության զարգացումով առաջին տեղը տարածվածության շնորհիվ զբաղեցնում է տեղեկատվական նշումը։
Տեղեկատվական ժանրերը գլխավորապես ուղղված են իրադարձությունների, մարդկանց, երևույթների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելուն։ Լրագրողական գնահատականն ու հետազոտությունն այդ դեպքում մղվում է երկրորդ պլան։ Լրագրողը այդ դեպքում հանդես է գալիս որպես իրադարձությունների ընթացքը ֆիքսող, տեղեկատվության աղբյուր, անհասանելի ստացող առաջին ձեռքից, միջնորդ, իրական ժամանակի համատեքստում իրադարձությունների վայրից տեղեկատվություն փոխանցող։ Տեղեկատվական ժանրերը ներառում են`