Լրացուցիչ անդամի ընտրակարգ (անգլ.՝ Additional Member System), համամասնական ներկայացուցչության ընտրակարգ, որտեղ ներկայացուցիչների լրացուցիչ խումբ ընտրվում է մի այլ եղանակով ընտրվածների թիվը լրացնելու նպատակով՝ այնպես, որ ատյանում ընտրվածների ընդհանուր թիվը համամասնորեն ներկայացնի ստացված քվեների քանակը։ Լրացուցիչ անդամները երբեմն նաև կոչվում են «ավելացված» անդամներ։ Լրացուցիչ անդամի հայտնի լավագույն համակարգը կիրառվում է Գերմանիայի խորհրդարանի ընտրության ժամանակ, որտեղ քվեարկողներն ունեն երկու քվե։ Առաջիով նրանք ընտրում են մեկ իրավագրով ընտրատարածքի խորհրդարանի անդամին՝ ըստ համեմատական մեծամասնության սկզբունքի (առաջինը ստանում է պաշտոնը)։ Երկրորդ քվեով ձևավորվում է կուսակցությունների ընդհանուր ներկայացուցչությունը ատյանում։ Լրացուցիչ ընտրվում են այնքան անդամներ (որոնք ընտրվում են՝ ի լրումն մեկ իրավագրով ընտրատարածքներից ընտրվածների), որ ատյանի կազմն արտացոլվի երկրորդ քվեների արդյունքում կուսակցությունների ստացած քվեների բաժինը։ Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի ընտրական համակարգերը նույնպես ունեն լրացուցի անդամի ընտրակարգի բաղկացուցիչ մաս[1]։
Լրացուցիչ մանդատների հատկացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նպատակ ունի ոչ թե քվեների համամասնորեն ներկայացումը խորհրդարանում (ինչը ապահովվում է համասնային ընտրակարգով), այլ հստակ մեծամասնության ձևավորումը և բավական քանակով փոքրամասնության ձևավորումը։
Համաձայն Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի (2015) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխման կարգը նախատեսում է լրացուցիչ մանդատների հատկացում հետևյալ դեպքերում։
Եթե ընտրության առաջին փուլին հետևող նվազագույն 101 մանդատները բաշխելուց հետո
Եթե առաջին փուլից հետո իշխանություն ձևավորել չի ստացվում անց է կացվում ընտրության երկրորդ փուլը երկու առավելագույն քանակով ձայներ ստացած կուսակցությունների կամ դաշինքների միջև։ Երկրորդ փուլում հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այն քանակով լրացուցիչ մանդատներ, որ այն ունենա խորհրդարանի մանդատների ընդհանուր մանդատների քանակի (ներառյալ լրացուցիչ մանդատները) առնվազն 54%։ Դաշնինքի դեպքում լրացուցիչ մանդատները բաժշվում են մասնակիցների միջև համաձայն D'Hondt [3] մեթոդի։
Կախված ընտրությունների արդյունքների մանդատների ընդհանուր քանակաը կարող է աճել նվազագույն 101-ից միջև մոտ 200[2]։