Լևկաս

Բորկոլաբովյան Աստվածածնի սրբապատկեր։ 17-րդ դար։ Նկարված է տեմպերայով լևկասապատ տախտակի վրա։

Լևկաս (հուն․՝ λευκός սպիտակ, լուսավոր, պարզ)՝ գիպսանման հիմք, որը բաղկացած է կավճից, խառնված կենդանական կամ ձկնային սոսինձի հետ, և դրան ավելացված կտավատի յուղից։ Լևկասն հատկապես կարևոր է սրբանկարչության և ոսկեպատման նախապատրաստման գործընթացում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևկասը քսվում է մի քանի շերտով հիմքի մակերևույթի վրա, (սովորաբար՝ փայտե իրի, օրինակ՝ սրբապատկերի տախտակի վրա)։ Լևկասի պահպանությունը կախված է շերտերի բարակությունից և հավասարաչափությունից. որքան ավելի բարակ և հավասարաչափ են շերտերը, այնքան ավելի դիմացկուն է լևկասը։ Չորանալուց հետո այն հղկվում է: Հին Ռուսիայում լևկասը հղկվում էր ձիաձետի ցողուններով, իսկ ժամանակակից սրբանկարիչները օգտագործում են հղկաթուղթ[1]։

Լևկասել նշանակում է հիմքի նախապատրաստում՝ լևկասի շերտերի հաջորդական կիրառմամբ։

Պատանկարչության մեջ լևկասը հիմք է տեմպերայի համար, որը պատրաստվում է կրաքարի և լրացուցիչ նյութերի խառնուրդից։

Ժամանակակից արվեստում լևկաս բառը նաև վերաբերում է սինթետիկ նյութին, որը օգտագործվում է շրջանակների պատրաստման համար։

Շինարարության մեջ լևկասը հաճախ նշանակում է պատերի բարձրորակ հարդարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Левкас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Левкас // Краткий словарь терминов изобразительного искусства / Под общей редакцией Г. Г. Обухова. — М.: Советский художник, 1961. — С. 83. — 190 с. — 15 000 экз.