Լևոն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1947 (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1970) և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ (1978) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1979) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Լևոն Հմայակի Աբրահամյան (փետրվարի 1, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1979), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[1], 2018 թվականի նոյեմբերից Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2]։
1965 թվականին ավարտել է Երևանի թիվ 55 միջնակարգ դպրոցը[3]։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտուրան։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ և աշխատանքի անցել հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1970-1972 թվականներին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978 թվականից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988 թվականներին՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 2005 թվականից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ[4]։
1990 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի (2001) համալսարաններում։ 2005 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը[3]։
Հեղինակ է շուրջ 170 աշխատությունների[3]։ Աշխատությունները վերաբերում են հայոց ավանդական և ժամանակակից ազգագրությանը, հայոց ինքնության խնդիրներին, հայոց և համեմատական առասպելաբանությանը, արվեստաբանության, արխաիկ մշակույթների և արդի ազգաբանության ասպարեզներին, նախնադարյան և ժամանակակից տոնածիսական համակարգին, Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթին, ազգաբանական մտքի պատմությանը[5][6][7]։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն[3]։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբրահամյան (ազգագրագետ)» հոդվածին։ |
|