Խաբեություն անգլ.՝ Shooting Fish | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և դրամա |
Թվական | 1997 և հոկտեմբերի 16, 1997[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթեֆան Շվարց |
Սցենարի հեղինակ | Սթեֆան Շվարց և Ռիչարդ Հոլմս |
Դերակատարներ | Դեն Ֆութերման, Ստյուարտ Թաունսենդ, Քեյթ Բեքինսեյլ և Մայքլ Այնեսոն |
Օպերատոր | Հենրի Բրեհեմ |
Երաժշտություն | Ստանիսլաս Սիրևիչ |
Կինոընկերություն | Winchester Films |
Խաբեություն (ֆիլմ) (անգլ.՝ Shooting Fish), 1997 թվականի կատակերգություն, մելոդրամա։ Ֆիլմի ռեժիսորը Ստեֆան Շվարցն է, սցենարի հեղինակները՝ Ստեֆան Շվարցը և Ռիչարդ Հոլմսը[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականի օգոստոսի 22-ին[3]։
Դիլանը հմայիչ ամերիկացի է, իսկ նրա ընկեր Ջեզը՝ անգլիացի տեխնիկական հանճար, բայց Դիլանն ու Ջեզը խաբեբաներ են։ Նրանք մանկատան սաներ են, ովքեր ունեին մեկ վաղեմի երազանք. նրանց հարկավոր է 1 000 000 ֆունտ ստերլինգ իրենց երազանքների տունը գնելու նպատակով։ Նրանք մտածում են, թե որտեղից կարող են գտնել այդքան գումար, բայց նաև վստահ են, որ եթե կա նպատակ, ուրեմն ցանկացած եղանակով կարելի է հասնել դրան։ Ընկերների կարծիքով փոքր խարդախությունը երկար ճանապարհ է, և եթե պետք է խաղալ, ուրեմն դա պետք է անել լուրջ։
Ջեզն ու Դիլանը չեն պատրաստվում խաբել ազնիվ աշխատողներին։ Նրանք խաղում են հարուստների ժլատության հաշվին։ «Ձայնը ճանաչող համակարգիչների» խարդախություն-վաճառքի համար տղաները վարձում են Ջորջի անունով մի ուսանողուհու և շուտով երկուսն էլ սիրահարվում են նրան։ Նրանք համոզում են աղջկան, որ իրենք գործում են Ռոբին Հուդի նման. խաբում են հարուստներին, որպեսզի որբերի համար տուն կառուցեն (մոռանալով նշել, որ այդ որբերը հենց իրենք են)։ Շուտով պարզվում է, որ աղջկան ևս գումար է պետք. նա փորձում է պահպանել տոհմական կալվածքները, որտեղ ապաստան են գտնում խնամքի կարիք ունեցող երեխաները։ Երբ Ջեզին ու Դիլանին տանում են բանտ, նրանց ճակատագիրն ու ամբողջ գումարը հայտնվում են Ջորջիի ձեռքերում[4]։
|