Շրջան | |||
---|---|---|---|
Խազար | |||
ադրբ.՝ Xəzər rayonu | |||
Երկիր | Ադրբեջան | ||
Բաքու շրջան | Բաքու | ||
Շրջան | Բաքվի Խազարի շրջան | ||
Համայնք | Բաքու | ||
Հիմնադրված է | նոյեմբերի 3, 1934[1] թ. | ||
Մակերես | 336,86 կմ² | ||
Բնակչություն | 167100 մարդ[2] մարդ (2021) | ||
Ժամային գոտի | UTCUTC+4, ամռանը UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | 12 | ||
Պաշտոնական կայք | xazar-ih.gov.az | ||
| |||
Խազարի շրջան (ադրբ.՝ Xəzər rayonu), Բաքու քաղաքի 12 վարչական շրջաններից մեկը։
Խազարի շրջանը գտնվում է Աբշերոնի թերակղզու հյուսիս-արևելքում։ Խազար շրջանը սահմանակից է Սաբունչու, Սուրախանի և Փիրալլահի շրջաններին։
1966 թվականին ստեղծվել է «Մ.Ազիզբեկովի» անվան վարչական շրջանը։ 2011 թվականի մայիսի 24-ին շրջանը վերանվանվել է «Խազար»։ Ներկայումս Խազար շրջանի տարածքը, որն ընդգրկում է 8 բնակավայր, կազմում է 336,86 քառակուսի կիլոմետր։ Խազար շրջանն ընդգրկում է Մարդաքան, Բուզովնա, Շուվալան, Բինե, Գալա, Շաղան (Բաքու), Զիրա և Թուրքան բնակավայրերը։
Շրջանում գործում են Ազգային ավիացիոն ակադեմիա, Ոստիկանության ակադեմիա և ներքին զորքերի բարձրագույն զինվորական դպրոց, Դենդրոլոգիայի ինստիտուտ, 29 լրիվ, 1 միջնակարգ դպրոց, 3 գիմնազիա, 6 գիշերօթիկ դպրոց, 23 մանկապարտեզ, 3 մասնավոր մանկապարտեզ, 2 մանկական առողջապահական ճամբար, 1 մշակույթի պալատ, 8 մշակույթի տուն, 1 ակումբ, 7 գրադարան, 1 Երիտասարդական տուն, 22 հանգստի այգի, 8 բնակավայրերի ներկայացուցչություններ, 8 բնակավայրերի մունիցիպալիտետներ, 25 գործող արդյունաբերական ձեռնարկություններ, մոտ 70 գյուղատնտեսական ձեռնարկություններ, Խազարի թաղային բնակարանային և կոմունալ տնտեսության միություն։
2020 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 167100 բնակիչ։
Քաղաքատիպ ավանի անուն | տարածքը (քառ. կմ) | բնակչությունը (հոգի) |
---|---|---|
Մարդաքան | 17,9 | 24965 |
Շուվալան | 33,27 | 19362 |
Բուզովնա | 39,06 | 31799 |
Բինե | 32,79 | 56928 |
Գալա | 82,04 | 4901 |
Թուրքան | 40,22 | 12375 |
Շաղան | 4,24 | 3554 |
Զիրա | 87,34 | 12316 |