![]() | |
Ենթատեսակ | կարկանդակ և սննդամթերք |
Առաջացման երկիր | ![]() |
Խաղողի կարկանդակ, մրգային կարկանդակ՝ պատրաստված Կոնկորդ խաղողի տեսակից, որը հանդիսանում է ԱՄՆ-ի Նյու Յորք Ֆինգեր Լայք նահանգի մոտակայքում գտնվող խաղողների տեսակներից և հատկապես օգտագործվում է ավանդությունների ժամանակ։ Այս խաղողը հատկապես պահանջված է Նեապոլի խաղողի փառատոնում և կարելի է գտնել քաղաքի տարբեր խանութներում։
Կոնկորդի խաղողով պատրաստված խաղողի կարկանդակը Արևմտյան Նյու Յորքի, Ֆինգեր Լեյքս շրջանի, Փենսիլվանիայի և Միացյալ Նահանգների այլ շրջանների տարածաշրջանին բնորոշ է։ Խաղողի այգիները, որտեղ աճեցվում է հենց այս տեսակի խաղողը, մշակվել է ԱՄՆ-ում և ձգվում են Արևմտյան Նյու Յորքից Փենսիլվանիայից մինչև Օհայո և Միչիգան, ինչպես նաև Վաշինգտոն նահանգ։ Խաղողի կարկանդակը անվադական ուտելիքներից է Նեապոլում և Նյու Յորքում[1][2][3]։ Այն հիմնականում օգտագործվում է Նեապոլի խաղողի փառատոնի ժամանակ[4]։
Այս կարկանդակի ավանադական բաղադրատոմսը իր մեջ ներառում է Կոնոկորդ խաղող[5]։ Ասում են՝ այն տալիս է գինու համ՝ շնորհիվ իր մեջ պարունակող պրոցյանիդինների։ Աղանդների տարբեր տեսակներում օգտագործվում են խաղողի այլ տեսակներ և տարբեր այլ բաղադրիչներ։
Խաղողի կարկանդակը Գերմանիայի ներգաղթյալների ավանդական խոհանոցի մի մասն է։ Այս ավանդույթը ներկայացված է Հին Տնտեսությունում, որը հիմնադրվել է 1824 թվականին գերմանացի ներգաղթյալների կողմից։ Խաղողի կարկանդակ պատրաստելը երկար գործընթաց է։ Այն իր մեջ ներառում է խաղողի կեղևազրկումը, միջուկի հեռացումը և սերմերի հեռացումը[6]։