Խայեք


Խայեք, Հայեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում, նույնանուն քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխ գետի ձախ ափին տարածքում, Խայեք գետակի ափին, Բալախոռի դաշտում։

Գյուղը նախկինում անվանվել է Խայիք և ունեցել է 3 եկեղեցի։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 30 տուն հայ և 15 տուն այլազգի, իսկ 1914 թ․-ին` 52 տուն հայ և 18 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայեքն ուներ Ս. Աստավածածին և Ս. Աստվածամայր անուներով եկեղեցիներ։ 1404 թվականին գյուղը եկեղեցուն նվիրել է մի ավետարան։ Խայեքում կար ուխտավայր (Խաչի լույս)։

Գյուղում գործում էր վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 638
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 10