Խանդոտ ամուսնու հրաշքը | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Տիցիան |
տարի | 1511 |
բարձրություն | 340 սանտիմետր |
լայնություն | 185 սանտիմետր |
ստեղծման վայր | Պադովա |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | plaster? և ֆրեսկո |
գտնվում է | Scuola del Santo? |
հավաքածու | Scuola del Santo? |
քաղաք | Պադովա |
սեփականատեր | Scuola del Santo? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Miracle of the Jealous Husband (Titian) Վիքիպահեստում |
«Խանդոտ ամուսնու հրաշքը» (իտալ.՝ Miracolo del marito geloso), իտալացի նկարիչ Տիցիանի (մոտ 1490-1576) որմնանկարն է[1]։ Ստեղծվել է մոտ 1511 թվականին Պադովայում։ Խորանից հեռու գտնվող արևելյան պատի վրա նկարված առաջին որմնանկարն է։
Տիցիանի աշխատանքի վաղ շրջանի միակ գործերը, որոնք ունեն վավերագրական ապացույցներ, Պադովայի Սկուոլա դել Սանթոյի որմնանկարներն են, որոնք նա ստեղծել է 1511 թվականին և կոչվում են «Պադովայի Սուրբ Անտոնիոսի հրաշքները»։ Որմնանկարչության հիմնական թեման, որը կոչ էր անում ներել և հաշտվել, համահունչ էր ժամանակների ոգուն։ Պատկերների առավելագույն հոգեբանական սրությունը բացահայտվում է «Խանդոտ ամուսնու հրաշքը» որմնանկարում։ Որմնանկարը պատկերում է մի մարդու, որը մահացու վիրավորել է իր կնոջը, որն ըստ իր ենթադրությունների՝ անհավատարիմ էր, բայց կնոջը նոր կյանք է տալիս Սուրբ Անտոնիոն[2], որը, ինչպես ցույց է տրված նկարի ֆոնին, համոզում է ամուսնուն, որ կինն անմեղ է[3]։
Այստեղ Տիցիանը պահպանում է կոմպոզիցիայի համարձակ կառուցվածքի սկզբունքը պարույրով։ Գունավոր բծերի արագ դինամիկայում ստացված կեցվածքներն ու դեմքերը արտահայտում են կրքի ուժեղ ազդակ։
{{cite book}}
: |page=
has extra text (օգնություն)