Գյուղ | ||
---|---|---|
Խաչիսար | ||
ռուս.՝ Чардахлы ադրբ.՝ Çardaxlı ադրբ.՝ Çənlibel | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ադրբեջան | |
Շրջան | Շամքիրի | |
Համայնք | Ելիզավետպոլի գավառ և Շամքորի շրջան | |
Այլ անվանումներ | Չարդախլու, Չարդախլի, Չարդակլու, Չարտախլու | |
ԲԾՄ | 1289 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Տեղաբնականուն | չարդախլեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5700 | |
Ավտոմոբիլային կոդ | 57 | |
|
Խաչիսար, նաև՝ Չարդախլու (ադրբ.՝ Çardaqlı), գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառում։ Գտնվում է Շամխոր քաղաքից դեպի արևմուտք։ Մինչև Արցախյան հակամարտությունը այն ունեցել է բացառապես հայկական բնակչություն։
Գյուղը նախկինում գտնվում էր Խաչասար լեռան արևելյան լանջին, իսկ այնուհետև տարածվել է նաև արևմտյան լանջի վրա։
Ըստ ավանդության Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին։
Խաչիսարը հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այն եկել է դարերի խորքերից։ Դա են վկայում նրա բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։
Գյուղի անվանումը ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «չորս լեռների միջև ընկած բնակավայր»։
Չարդախլու գյուղը 1988 թվականին հայաթափվել է Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաև բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց ու ձերբակալել վերջիններիս[1]։ Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը, ինչպես նաև 12 ընտանիք Շահումյանի շրջանից ապաստան գտան Տավուշի Զորական գյուղում[2]։
1907 թվականին ուներ 1863 , իսկ 1975 թվականին՝ 4000 բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, հացահատիկային կուլտուրաների մշակությունն էր։
Գյուղի մոտակայքում կան մետաղի պաշարներ։
Չարդախլուի մոտակայքում կան բազմաթիվ հնություններ` վանքերի, մատուռների և բերդերի ավերակներ, բնակատեղիներ։ Գյուղում է գտնվում Վահրամ իշխանի 2 բերդերը (XIII-XVI դարեր)։
Գյուղն ուներ միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կինոյի տուն, 2 գրադարան, կենցաղսպասարկման տաղավարներ և հիվանդանոց։ Ծխական դպրոցը գործել է դեռևս 1960-ական թվականներին[3]։