Խավարային արջաթիթեռ

Խավարային արջաթիթեռ
Խավարային արջաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Վերնակարգ Նորաթևավորներ
Կարգ Թեփուկաթևավորներ
Ենթակարգ Կնճիթավորներ
Ընտանիք Արջաթիթեռներ
Ցեղ Axiopoena
Տեսակ Խավարային արջաթիթեռ
Լատիներեն անվանում
Axiopoena maura
Eichwald, 1830
Հոմանիշներ
  • Axiopoena fluviatilis (Swinhoe, 1885)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Խավարային արջաթիթեռ (լատին․՝ Axiopoena maura), արջաթիթեռների ընտանիքի ամենախոշոր թիթեռը։ Հազվագյուտ տեսակ է։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում, Երևանի շրջակայքում։ Բնակվում է ժայռաճեղքերում և քարանձավներում։ Առջևի թևերը (երկարությունը՝ մինչև 48 մմ) ածխասև են, մետաքսափայլ։ Տարվա ընթացքում տալիս է 1 սերունդ։ Ձմեռում է ոչ հասուն թրթուրը։ Գարնանը թրթուրը սնվում է օշինդրի տերևներով։ Հավաքածուների կարևոր միավոր է և հավաքորդների պարծանքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավարային արջաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավարային արջաթիթեռ» հոդվածին։