Խավզա, գյուղ (ավան, քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Խավզայի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքի մոտ։
Բնակավայրը հայտնի էր իր բուզիչ ջերմուկներով, որոնց վրա կառուցված էին հանքային բաղնիքներ։ Այստեղ բուժման էին գալիս Սամսոն, Ամասիա, Մարզվան քաղաքներից և այլ վայրերից։
XIX դարի վերջին ուներ 120 տուն, որից 15-ը՝ հայկական։ Ըստ մեկ այլ տվյալների XX դարի սկզբին բնակավայրը քաղաք էր և ուներ 600 տուն բնակիչ։ Բնակչության մեծամասնությունը թուրքեր և հույներ էին, որից 48 տունը՝ հայեր։
Խավզան ուներ հայկական եկեղեցի։
Գյուղում գործում էր երկսեռ հայկական դպրոց[2]։