Խարտ

Գյուղ
Խարտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներԽարդ, Խարթ
ԲԾՄ1650 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6984 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խարտ (Աշխարհ)##
Խարտ (Աշխարհ)

Խարտ, ամրոց պատմական Խաղտիքում, Սև ծովի հարավարևելյան կողմում, Օկենիտների ցեղի երկրում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Օրոն բերդից 65-70 կմ հեռու, Բաբերդ քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխի ձախ վտակներից մեկի ձախ կողմում։

Այժմ Այդընթեփե անունով քաղաք է։

Ամրոցը VI դարում Հուստիանոս I-ի ժամանակ վերակառուցվել և ամրացվել է։ Այն ծառայել է որպես Էրզրումը պաշտպանող բյուզանդական ամրացված կետերից մեկը։

1829 թվականի հուլիսի 19-ին Խարտում արյունալի ճակատմարտ տեղի ունեցավ ռուսական և թուրքական զորքերի միջև[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 710