Խելագարություն երկուսով | |
---|---|
Տեսակ | հոգեկան հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | idiopathy?[1][2] |
Հիվանդության ախտանշաններ | Զառանցանք[3] |
Բուժաքննություն | Medical Interview?[4] |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-9 | 297.3 |
ՀՄԴ-10 | F24 |
Բուժում | հոգեթերապիա[3] և counseling?[3] |
Խելագարություն երկուսով, ընդհանուր փսիխոզ[5] կամ ընդհանուր զառանցական խանգարում (ֆր.՝ Folie à deux [ֆոլե ա դու]) հոգեբուժական համախտանիշ, որի ժամանակ հիվանդության ախտանիշներն են՝ ցնորական համոզմունքները, որոնք երբեմն ուղղորդվում են զգայապատրանքներով[6][7] և փոխանցվում են մեկ անհատից մյուսին[8]։ Եթե հիվանդության ախտանիշները տարածվում են 2-ից ավել անհատների միջև, այն կարող է կոչվել folie à trois («Խելագարություն երեքով»), folie à quatre (Խելագարություն չորսով), folie en famille («ընտանեկան խելագարություն») կամ նույնիսկ folie à plusieurs («խելագարություն մի քանի հոգու միջև»)։
Հոգեբուժական վերջին աշխատությունների մեջ հիվանդությունը տրվում են տարբեր անվանումներ մասնավորապես՝ «Հոգեկան խանգարումնների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» հինգրերորդ հրատարակությունում (DSM-IV – 297.3) այն կոչվում է ընդհանուր (միասնական) փսիխոտիկ խանգարում (անգլ.՝ shared psychotic disorder), իսկ «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգիչում»՝ ինդուկցված զառանցական խանգարում (անգլ.՝ induced delusional disorder) (F24)։ Այնուամենայնիվ, հետազոտական գրականությունը հիմնականում օգտագործում է հիվանդության սկզբնական անվանումը։ Այս պահին հիվանդությունը ընդգրկված չէ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»-ում։ Խանգարումը առաջին անգամ նկարագրվել է 19-րդ դարի ֆրանսիացի հոգեբույժներ Շառլ Լասիեգի և Ժան-Պիեռ Ֆալոռեի կողմից հայտնի է նաև որպես Լասիեգի-Ֆալոռեի համախտանիշ[7][9]։ Հիվանդության անվանումը գալիս է հենց ֆրանսերենից (ֆր.՝ Folie à deux)։
Խելագարություն երկուսով համախտանիշը առավել հաճախ ախտորոշվում է, երբ երկու կամ ավելի անհատներ ապրում են միասին, սոցիալապես կամ ֆիզիկապես մեկուսացված են և այլ մարդկանց հետ շատ քիչ շփում ունեն։ Հատկանշական է, որ հիվանդներից միայն մեկն է տառապում իսկական փսիխոտիկ խանգարումով։ Զառանցանքը փոխանցվում է (ինդուկցիա) մյուս անձ(եր)ին և սովորաբար անհետանում է հիվանդի հետ շփումը դադարեցնելուց հետո[10]։ Առաջարկվել են հիվանդության մի շարք ենթադասակարգեր, որոնք նկարագրում են, թե ինչպես է մեկ անհատի ցնորական համոզմունքը փոխանցվում ուրիշներին։
Խելագարություն երկուսովը և իր ավելի շատ մարդկանց ընդգրկող «ազգական» խանգարումները իրենց մի շարք հատկանիշներով հոգեբուժական հետաքրքրության աղբյուր են հանդիսանում։ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» վերջին հրատարակության մեջ նշվում է, որ եթե գաղափարը կամ համոզմունքը, որին հավատում է անհատը «սովորաբար ընդունվում է անհատի մշակույթի կամ ենթամշակույթի մնացած անդամների կողմից», ապա նրա մոտ չի կարող զառանցանք ախտորոշվել։ Պարզ չէ, թե՛ որ պահին է ցնորական համարվող համոզմունքը դուրս գալիս հիվանդության դասակարգից և դառնում տրամաբանական՝ դրան հավատացող մարդկանց թվի պատճառով։ Երբ մեծ թվով մարդիկ հավատում են ակնհայտորեն կեղծ և ամենայն հավանականությամբ մտահոգող գաղափարների, որոնք հիմնված են լոկ լուրերի վրա, այդ համոզմունքները հոգեբույժների կողմից չեն համարվում կլինիկական զառամցանք, այլ փոխարենը կոչվում են զանգվածային հիստերիա։
Ինչպես շատ հոգեբանական խանգարումների դեպքում, հիվանդների զառանցանքի աստիճանը և տեսակը տարբերվում են, այնուամենայնիվ, երկրորդական հիվանդ(ներ)ը սովորաբար ընդօրինակում են «դրդող»-ի զառանցանքը, և արդյունքում դրանք գրեթե նույնական են[12]։ «Դրդող»-ը հիմնականում չի գիտակցում, որ ինքը վնասում է մյուս անհատին(անհատներին), այլ փոխարենը կարծում է, թե օգնում է նրան՝ պատմելով նրան «ճշմարտություն»-ը։
«Psychology Today» (հայերեն՝ Հոգեբանությունն այսօր) ամսագիրը ցնորական համոզմունքները սահմանում է որպես «հաստատուն համոզմունքներ, որոնք չեն փոխվում, նույնիսկ այն դեպքում, երբ մարդուն ներկայացվում են հակառակն ապացուցող փաստեր»[13]։ Գոյություն ունեն ցնորական համոզմունքների 4 հիմնական տեսակներ, որոնք «դրդող»-ից փոխանցվում են երկրորդական անհատին։ Դրանք են՝ տարօրինակ ցնորական համոզմունքներ, ոչ տարօրինակ ցնորական համոզմունքներ, տրամադրությունից կախված ցնորական համոզմունքները և տրամադրությունից անկախ ցնորական համոզմունքները։
Ինչպես անձնային խանգարումների մեծ մասը (եթե ոչ բոլորը), համատեղ զառանցական խանգարումը ազդում է մարդու կյանքի հոգեբանական և սոցիալական ասպեկտների վրա։ Կենսաբանական ազդեցությունը, քանի որ ցնորական համոզմունքները ուղղորդվում են վախի զգացումով և պարանոյայով, մեծանում է լարվածության (սթրեսի) մակարդակը։ Օրինակ, եթե կինը հավատում է, որ արևից ճառագայթումը թունավորում է իր սնունդը, նա շատ կվախենա իր կյանքի համար և կենթարկվի մեծ սթրեսի։ Սթրեսի բարձրացումը բացասաբար կանդրադառնա նրա ֆիզիկական առողջության վրա, քանի որ սթրեսը մեծացնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախությունը, արագացնում է շնչառությանը, ինչը կարող է սրտանոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Բացի այդ, սթրեսի պատճառով թուլանում է իմունային համակարգը, մեծանում է շաքարախտի և ճարպակալման առաջացման հավանականությունը[16]։ Այս առողջական ռիսկերը մեծանում են հիվանդության ծանրության հետ, հատկապես, եթե խնդիրները չեն բուժվում և դառնում են քրոնիկ, ինչը հանգեցնում է տագնապային խանգարման և դեպրեսիայի զարգացման։
Իրականում, զառանցական խանգարումով տառապողներիր մոտ այլ հոգեբանական խանգարումներ, օրինակ՝ անհանգստություն և դեպրեսիա զարգացնելու հավանակությունը ավելի մեծ է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ընհանուր զառանցական խանգարում ունեցող մարդկանց 55%-ը գենետիկորեն նախատրամադրված են որոշ հոգեբանական խանգարումների հանդեպ, ինչպիսիք են՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, շիզոֆրենիան, տագնապային խանգարումը, դեպրեսիան և այլն։ Այս նախատրամադրվածությունը սովորաբար առաջանում է ընհանուր զառանցական խանգարումով (ԸԶԽ) տառապող մարդու մոտ վախի, անհանգստության և հուսալքության մակարդակի բարձրացման հետևանքով։ Այս գործոնները իրենց հերթին պայմանավորված են արյան մեջ կորտիզոլի և դոֆամին մակարդակի բարձրացրացումով[17]։ Քանի որ ընհանուր զառանցական խանգարումը ինքնին բավականին սարսափեցնող և սթրեսային խանգարում է, որի հետ հիվանդները ստիպված են ապրել։ Այլ խանգարումների, օիրնակ՝ դեպրեսիայի՝ հուսահատության և ընկճվածության անփոփոխ վիճակի, և տագնապային խանգարուման որը (ուղղորդվում է նյարդայնացմամբ, անհանգստությամբ, վախով և մտավախությամբ), ավելանալու դեպքում հիվանդի կյանքը կդառնա անտանելի դժվար[18]։
Ընհանուր զառանցական խանգարման ամենաակնհայտ հետևանքներից մեկը հասարակությունից մեկուսացումն է։ Եթե անհատը հավատում է, որ ՀԴԲ-ն հետևում է իրեն, կամ կան մարդիկ, ովքեր փորձում են վնասել իրեն, նա մեկուսանում է հասարակությունից և դադարում է խոսել մարդկանց մեծամասնության հետ, մանավանդ, եթե նա որևէ թշնամանք կամ իր ցնորական համոզմունքերի հանդեպ անհավատություն է զգում։ Քանի որ ընդհանուր զառանցական խանգարումը սովորաբար տեղի է ունենում արդեն իսկ սոցիալապես մեկուսացված մարդկանց մոտ, հետագա մեկուսացումը վատթարացնում է հիվանդությունը, քանի որ երկրորդական անհատը մնում է մենակ «դրդող»-ի հետ՝ հեռու այն մարդկանցից, ովքեր փորձում է օգնել նրանց։
Ոչ մեկի հայտնի չեն ԸԶԽ-ի առաջացման ճշգրիտ պատճառները, բայց հայտնի է, որ սթրեսը և սոցիալական մեկուսացումը գլխավոր նպաստող գործոններն են[19]։ Երբ մենք սոցիալապես մեկուսացված ենք, խոսում ենք շատ քիչ մարդկանց հետ, որոնք մեզ համար շատ կարևոր են դառնում, և մենք նրանց էլ ավելի վստահելի ենք համարում, այդ իսկ պատճառով, երբ «դրդողը» պատմում է ցնորական համոզմունքները, երկրորդական անձը, ամենայն հավանականությամբ, հավատում է նրան։ Բացի այդ, քանի որ այն մարդիկ, որոնց մոտ արդեն սկսում է զարգանալ ընհանուր զառանցական խանգարումը, սոցալապես մեկուսացված են, չկա ինչ-որ մեկը որ նրանց հիշեցնի իրենց համոզմունքների մասին անհնարին են կամ կամ քիչ հավանական և դա մեծացնում է նրանց մուտ ԸԶԽ-ի զարգացման հավանականությունը։ Իրականում ընհանուր զառանցական խանգարումը բուժելու համար ընդամենը պետք է երկրորդական անհատին հեռացնել «դրդուղ»-ից և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ բուժում[20]։
Սթրեսը նույնպես գործոն է, որը առաջացնում է հոգեկան հիվանդություններ: Մարդկանց մեծամասնությունը, ում մոտ զարգանում են համատարած զառանցքային խանգարում, գենետիկորեն նախատրամադրված են հոգեկան հիվանդությանների հանդեպ։ Այնուամենայնիվ, այս նախատրամադրվածությունը (այսինքն `շիզոֆրենիայի գեները, որոնք անհրաժեշտ է ակտիվացնել) բավարար չէ հոգեկան խանգարման զարգացման համար։ Սակայն, եթե մարդը սթրեսի է ենթարկվում, նրա մակերիկամները արտազատում են սթրեսի հորմոն՝ կորտիզոլը, ինչը բարձրացնում է ուղեղում դոպամինի մակարդակի, իսկ դոպամինի մակարդակիը փոփոխությունները կապված են հոգեկան հիվանդության հետ[17]։ Արդյունքում, սթրեսը մեծացնում է հոգեբանական խանգարումների, այդ թվում՝ նաև ընհանուր զառանցական խանգարմում զարգացնելու հավանականությունը։
Ընհանուր զառանցական խանգարումը դժվար է ախտորոշել, քանի որ սովորաբար հիվանդը չի դիմում բժշկի, հիվանդը չի գիտակցում, որ իր համոզմունքները խելահեղ են է, քանի որ նա դրանք լսել է գերիշխող դիրքում գտնվող մեկից, ում նա վստահում է։ Ավելին, քանի որ նրանց հիվանդությունը աստիճանաբար խորանում է, իսկ կասկացը կամաց կամանց անհետանում է։ Ընհանուր զառանցական խանգարումը ախտորոշելու համար օգտագործվում է «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»-ը, և ըստ ձեռնարկի՝ տուժած անձի վարքը պետք է համապատասխանի երեք չափանիշի.
Անձի ախտորոշումից հետո, հաջորդ քայլը բուժման պատշաճ ընթացքի նշանակումն է։ Առաջին քայլը նախապես առողջ անձին «դրդող» անձնավորությունից առանձնացնելն է, հասկանալու համար թե արդյոք հիվանդությունը ժամանակի ընթացքում անհետանում է կամ նահանջում է[20]։ Եթե դա բավարար չէ ցնորական համոզմունքից ազատվելու համար, ապա կա գործողության երկու հնարավոր ընթացք`դեղամիջոցների նշանակում կամ թերապիա, վերջինս իր հերթին բաժանվում է անհատական թերապիայի և (կամ) ընտանեկան թերապիայի։
Դեպքերի մեծ մասում ցնորական հումոզմունքները, հետևաբար հիվանդությունը ևս, բուժման արդյունքում վերջիվերջո թուլանում են և գրեթե վերանում։ Սակայն բուժում չստանալու դեպքում դրանք կարող են դառնալ քրոնիկ, հանգեցնել անհանգստության, ընկճվածության, ագրեսիվ վարքի, իսկ հետագայում՝ սոցիալական մեկուսացման։ Բացի այդ, ցավոք, չկան վիճակագրական տվյալներ այս հիվանդության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն հազվագյուտ հիվանդություն է և ենթադրվում է, որ շատ հաճախ հիվանդները չեն դիմում բժշկի։ Այնուամենայնիվ, բուժման դեպքում կանխատեսումները դրական են։
Ընդհանուր զառանցական խանգարումը առավել հաճախ հանդիպում է միջինից փոքր-ինչ բարձր ինտելեկտի գործակից ունեցող կանանց մոտ, ովքեր իրենց ընտանիքի հետ չեն շփվում, ապրում են գերիշխող անձնավորության (զուգընկերոջ) հետ, որը հոգեբանական խանգարում ունի։ Երկրորդային դեպքերի մեծ մասի մոտ, ում մոտ զարգացնում է զառանցական խանգարում, ախտորոշվում է նաև Կախյալ անձնային խանգարում, որ բնութագրվում են համապարփակ վախով, որը անհատին հանգեցնում է մշտական մխիթարության, աջակցության և առաջնորդության կարիք զգալուն[24]։ Բացի այդ, երկրորդական դեպքերի 55%-ը ունեցել են հոգեբանական խանգարում ունեցող հարազատ, և արդյունքում, երկրորդային դեպքերը սովորաբար ունեն հոգեկան հիվանդությունների հանդեպ բնածին նախատրամադրվածություն։ Խանգարուման լուրջ դեպքեր կարող են առաջանալ նաև աղանդներում. օրինակ՝ «Դրախտի դարպասներ» ՉԹՕ կրոնական և միլիենալիզմական աղանդի դեպքը։ Աղանդը ղեկավարվում էր Մարշալ Էփլուվայթի կողմից, ով այլմոլորակային կյանքի վերաբերյալ ցնորական համոզմունքներ ուներ։ Աղանդի անդամների մոտ զարգացել էր նույն խանգարումը, և նրանք ինքնասպանություն գործեցին՝ ցանկանալով, որ իրենց հոգին միանա տիեզերանավին և թռչի դեպի գիսաստղ։
Ուրսուլա և Սաբինա Էրիկսոններ երկվորյակ քույրերի դեպքը[25]․ 2008 թվականի մայիսին Ուրսուլան վազում է դեպի ճանապարհի երթևեկելի հատված՝ ուղիղ բեռնատար ավտոգնացքի առաջ և ստանում է ծանր վնասվածքներ։ Սաբինան այնուհետև անմիջապես կրկնօրինակեց իր երկվորյակի գործողությունները՝ դուրց թռչելով անցնող մեքենայի առաջ։ Երկու քույրերն էլ ողջ են մնացել՝ ստանալով ծանր, բայց կյանքին չսպառնացող վնասվածքներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սաբինա Էրիկսոնը ընհանուր զառանցական խանգարումով տառապող «երկրորդական» հիվանդ էր, որը ենթարկվել էր իր երկվորյակ քրոջ՝ Ուրսուլայի ազդեցուցյանը ով «առաջնային» հիվանդ էր։ Սաբինան ավելի ուշ ոստիկանության բաժնի աշխատակցին ասաց. «Շվեդիայում մենք ասում ենք, որ դժբախտ պատահար մենակ չի գալիս։ Սովորաբար, եթե վատ դեպք է պատահում դրան հաջորդում է ևս մեկը կամ, գուցե երկուսը»[26]։ Այնուամենայինիվ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սաբինա աննորմալ վարք է դրսևորում և դանակահարելով սպանում է իրեն օգնության ձեռք մեկնած տղամարդուն[27][28][29]։
Մեկ այլ դեպքի էր մասնակիցներ են Մարգարիտը և նրա ամուսինը՝ Մայքըլը, երկուսն էլ 34 տարեկան էին, և երկուսի մոտ էլ ախտորոշվել էր ընդհանուր զառանցական խանգարում։ Նրանց թվում էր, որ իրենց հետևում են։ Ամուսինները կարծում էին՝ ինչ-որ մարդիկ մտնում ենիրենց տուն տնով մեկ աղվամազ և փոշի են շաղ տալիս և «կրում են իրենց կոշիկները»։ Բացի դրանից, երկուսն էլ ունեին մի քանի այլ ախտանիշներ, որոնք հաստատում էին զգացմունքային վարակումը, որը հնարավոր է կողմերից ցանկացածի կողմից[30]։
Հոգեբույժ Ռեջրալդ Մեդլիկոտը Պարկեր-Հարմի սպանության գործի վերաբերյալ հոդված է հրապարակել, որը կոչվում է «Բարձրագույն տիպի պարանոյան խելագարություն երկուսով խանգարման պայմաններում-Երկու դեռահասների սպանությունների ուսումնասիրությունը»։ Հոդվածում նա պնդում է, որ երկու դեռահաս ընկերների խորը հարաբերությունները և ընդհանուր երազանքները խորացրել և վատթարացրել են հոգեկան հիվանդությունը, որն էլ հանգեցրել է սպանության․՝«Յուրաքանչյուրը ազդում էր մյուսի վրա՝ ինչպոս ռեզոնատոր, մեծացնելով նարցիսիզմի մակարդակը»[31]։
2016 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքից հինգ անդամ ունեցող ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքը հայտնվեց թերթերի առաջին էջերում։ Բանն այն էր, որ նրանք կտրուկ լքել էին իրենց տունը և անցել ավելի քան 1600 կմ (1000 մղոն) Վիկտորիա նահանգի տարածքով, քանի որ ընտանիքի անդամներից որոշները համոզված էիր, որ ինչ-որ մեկը պատրաստ է սպանել և թալանել նրանց։ Ոստիկաններն այդ փաստը հաստատող ոչ մի ապացույց չգտավ, և երբ որ ընտանիքի անդամների ախտանիշները իրեն-իրեն անցան նրանք վերադարձան տուն[32]։
«Վատ արյուն. Գաղտնիքները և սուտերը Սիլիկոնային հովտումի ստարտափում» գրքի հեղինակը կարծում է, որ այս հիվանդությունով է տառապում նաև "Theranos" ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոումսը և նրա սիրեցյալ, բիզնես գործընկեր Ռամեշ Բալվանը։
Կարծիք կա, որ Հնդկաստանի Բուրարի թաղամասում բնակվող ընտանիքի բոլոր 11 անդամները նույնպես ունեցել են այս հիվանդությունը[33][34]։ 2018 թվականի հունիսի 30-ին ընտանիքը ինքնասպանություն է գործել անդամներից մեկի համոզմունքի պատճառով[35]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: External link in |date=
(օգնություն)
{{cite journal}}
: External link in |date=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
|