Խելառները վրաց.՝ შერეკილები | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1973 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Էլդար Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Ռեզո Գաբրիաձե |
Դերակատարներ | Վասիլի Չխեիջե, Դաթո Ժգենթի, Արիադնա Շենգելայա, Բորիս Ցիպուրիա, Աբրեկ Փխալաձե, Մերաբ Էլիոզիշվիլի և Գրիգոլ Թքաբլաձե |
Օպերատոր | Գենո Չիրաձե |
Երաժշտություն | Գիա Կանչելի և Ջանսուգ Կախիձե |
«Խելառները» (վրաց.՝ შერეკილები), 1973 թվականին ռեժիսոր Էլդար Շենգելայայի նկարահանած վրացական ֆիլմ։
2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[1]։
Հոր մահից հետո Էրթաոզին թողնում է հայրենի գյուղն ու քաղաք տեղափոխվում։ Օրերից մի օր այնտեղ հանդիպում է գեղեցկուհի Մարգալիտային՝ իրենից շատ ավելի տարեց մի կնոջ։ Ամուսնու բացակայությամբ նա սիրեկաններին տուն է տանում, և Էրթաոզին դառնում է սրանցից մեկը։ Երբ Էրթաոզին համաձայնում է օգնել Մարգալիտային ազատվելու տեղի ոստիկանապետից, որ նույնպես այդ կնոջ սիրեկաններից է, նրան բանտարկում են և գցում ստորգետնյա խուց՝ Քրիստեփոր անունով մի անծանոթի հետ։ Վերջինս երազում է թռչող սարք պատրաստել, որն իրեն թույլ կտա փախչել բանտից։ Էրթաոզին ու Քրիստեփորը համատեղում են ջանքերը՝ երազանքը կյանքի կոչելու համար[2]։
|