Խելրթվա (վրաց.՝ ხელრთვა, pronounced [χɛlrtʰvɑ]), վրացական գեղագրության ստորագրություն, մոնոգրամ կամ կնիք, որն ի սկզբանե օգտագործվել է վրաց միապետների, թագուհիների, պատրիարքների, թագավորական իշխանների և ազնվականության կողմից[1][2][3]։ Խելրթվա բառը վրացերենում ինքնին բառացի թարգմանությամբ նշանակում է ձեռքով զարդարել․ խելի (ხელი) նշանակում է ձեռքով, իսկ րթվա (რთვა)՝ զարդարել։ Խելրթվա ստորագրությունները հիմնականում արվել են վրացական երեք այբուբեններից մեկով, հիմնականում նուսխուրիով և մխեդրուլիով, չնայած մոնոգրամները, հատկապես թագավորական, գրվել են ասոմթավրուլի այբուբենով։ Յուրաքանչյուր վրացի միապետը ուներ իր անհատական խելրթվան։ Այդ ավանդույթը դեռևս պահպանվում է Վրաստանում[4]։
Դավիթ V-ի խելրթվա |
Գեորգի Լաշայի խելրթվա |
Արչիլ արայի խելրթվա |
Վախթանգ VI-ի խելրթվա |
Սոլոմոն I-ի խելրթվա |
Գեորգի XII-ի խելրթվա, վրացական վերջին միապետը |
Թամարա թագուհու խելրթվա |
Ռուսուդան թագուհու խելրթվա |
Ռուսուդան Չերքեզացու խելրթվա |
Մարիամ Դադիանիի խելրթվա |
Ասոմթավրուլի խելրթվա |
Անտոն II պատրիարքի խելրթվա |
Իլիյա պատրիարքի խելրթվա |
Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խելրթվա |
Վարչապետ Գեորգի Գախարիայի խելրթվա |
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի խելրթվա |