«Խենթ ուրբաթ 2» (անգլ.՝ Freakier Friday), ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսորն Նիշա Գանատրան Ջորդան Վայսի սցենարով[2]։ «Խենթ ուրբաթ» (2003) ֆիլմի շարունակությունն է, որը հիմնված է Մերի Ռոջերսի 1972 թվականի վեպի վրա և ֆրանշիզայի յոթերորդ ֆիլմն է։ Ջեյմի Լի Քերթիսը, Լինդսի Լոհանը, Մարկ Հերմոնը, Չադ Մայքլ Մյուրեյը, Սթիվեն Տոբոլովսկին, Լյուսիլ Սունգը և Ռոզալինդ Չաոն նորից կտարել են իրենց դերերը օրիգինալ ֆիլմից, ինչպես նաև դերասանական կազմին միացել են Ջուլիա Բաթերսը և Մենի Ժակինտոն։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 8-ին։
Այս անգամ Աննան (Լինդսի Լոհան) մարմինը փոխել է իր դստեր՝ Հարփերի հետ։ Թեսը (Ջեյմի Լի Կուրտիս) հայտնվել է 14-ամյա Լիլիի՝ Էրիկի դստեր դերում, որն այն անգլիացի ռեստորատորն է, որը շուտով պետք է ամուսնանա Աննայի հետ:
2023 թվականի մայիսին Disney ընկերությունը հայտարարել է Էլիզա Հոլանդերի սցենարով «Խենթ ուրբաթ» ֆանտաստիկ կատակերգության շարունակության մշակման մասին։ Ջեյմի լի Քերթիսը և Լինդսի Լոհանը կրկին կատարել են համապատասխանաբար Թես Քոուլմանի և Աննա Քոուլմանի դերերը[3]։ 2024 թվականի մարտին Լոհանը հաստատել է, որ շարունակությունը գտնվում է ակտիվ մշակման փուլում, ֆիլմի ռեժիսորը նիշա Գանատրան է, իսկ սցենարը վերաշարադրել է Ջորդան Վայսը[4][5]։ 2024 թվականի հունիսին դերասանական կազմին միացել են Ջուլիա Բաթերսը[6], Մենի Հասինտոն[7], Սոֆիա Համոնսը և Մայտրեյա Ռամակրիշնանը, իսկ Մարկ Հարմոնը, Չադ Մայքլ Մյուրեյը, Քրիստինա Վիդալը, Հեյլի Հադսոնը, Լյուսիլ Սունգը, Սթիվեն Տոբոլովսկին և Ռոզալինդ Չաոն կրկնեկ են իրենց դերերը օրիգինալ ֆիլմից։ Նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում 2024 թվականի հունիսի 24-ին[8] և ավարտվել օգոստոսի 21-ին[9]։ Ֆիլմի պաշտոնական անվանումը հայտարարվել է Քերթիսի և Լոհանի կողմից D23 Expo 2024 ցուցահանդեսի ժամանակ օգոստոսի 9-ին[10]։
Ֆիլմի պրեմիերան նախատեսվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին[11]։