Խենոմելես չինական | |
Խենոմելես չինական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Pseudocydonia |
Տեսակ | Խենոմելես չինական (P. sinensis) |
Միջազգային անվանում | |
Pseudocydonia sinensis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Խենոմեկես չինական (լատին․՝ Chaenomeles sinensis (Thouin) Koehne), վարդազգիների ընտանիքի, խենոմելեսի ցեղի բույս։
Կիսամշտադալար կամ տերևաթափ թփեր կամ փոքր ծառեր են, մինչև 6 մ բարձրությամբ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը փաթիլանման անջատվում է։ Երիտասարդ ընձյուղները սկզբում մազմզուկապատ են, այնուհետև մերկանում են։ Փշերը բացակայում են։ Տերևները էլիպսաձվաձև են կամ էլիպսաերկարավուն, 5-8 սմ երկարությամբ, սրածայր, սեղմված հիմքով, մանր-սղոցաեզր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից նոր բացված ժամանակ, ծածկված են բաց դարչնագույն մազմզուկներով։ Տերևակոթունը ունի 1-1,5 սմ երկարություն, գանգրամազմզուկապատ է։ Տերևակիցը նշտարաձև է, մինչև 1 սմ երկարությամբ, գեղձաթարթիչաեզր։ Ծաղիկները միայնակ են 2,5-3 սմ տրամագծով, բաց վարդագույն, բացվում են նախորդ տարվա ընձյուղների վրա։ Բաժակաթերթիկները սղոցաեզր են։ Պտուղները երկարավուն են, 10-15 սմ երկարությամբ, մուգ դեղին, փայտացած։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միաժամանակ։
Տարածված է հարավային Չինաստանում։ Մեր հանրապետության պայմաններում աճում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է, տալով միանգամայն ծլունակ սերմեր։
Պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Պիտանի է միայն հանրապետության մերձարևադարձային շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը 18 °C-ից չի իջնում։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես չինական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես չինական» հոդվածին։ |
|