Միջազգային գիտական անվանում | Lepidosaphes ulmi | |
---|---|---|
Taxon rank | տեսակ | |
Parent taxon | • որդաններ • վահանակիրներ • Lepidosaphes | |
Diel cycle | diurnality |
Խնձորենու ստորակետանման վահանակիր (լատին․՝ Lepidosaphes ulmi), վահանակիրների ընտանիքի միջատ։ Վնասում է պտղատու, գեղազարդիչ, անտառային, հատապտղատու շատ մշակաբույսերի։ Տարածված է ամենուրեք։
Էգը (երկարությունը՝ 1,1-1,2 մմ) տանձաձև է, անոտ, առանց բեղիկների ու աչքերի, տեղակայվում է 3-4 մմ երկարության դարչնագորշ ստորակետանման վահանիկի տակ (արուի վահանիկը բաց դարչնագույն է, երկարությունը՝ 1,5-2 մմ)։ Ձմեռում են ձվերը՝ էգերի վահանիկի տակ՝ տեր-բույսի կեղևի վրա։ Խնձորենու ծաղկման ավարտին ծնված թրթուրները (թափառաշրջիկները) թափառում են ճյուղերի վրայով և կպչում նրանց։ 40-60 օր անց ի հայտ են գալիս էգերը, որոնք դնում են 20-90 (երբեմն՝ մինչև 120) ձու։ Տարեկան զարգանում է 1 սերունդ։ Ծծելով բույսի հյութերը՝ բավականին թուլացնում են ծառերը։
Սրսկում վեգետացիայի ընթացքում բիսուպերի, դեմոնի, ագրոֆոսի խնձորենու էմուլսիաներով՝ 1 կամ 2 անգամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |