Գյուղ | ||
---|---|---|
Խոռոչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Արաբկիրի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խոռոչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։
Գտնվում էր չորս լերկ լեռների ստորոտին, անտառապատ ձորակի մեջ։ Հավանաբար այս դիրքի պատճառով էլ կոչվել է Խոռոչ։
Գյուղի հարավ-արևմտյան մասում, լեռների ստորոտով հոսում է Եփրատի Ոսկեգետակ վտակը, որը ոռոգում է շրջակայքի հողերը։
Խոռոչի բնակչությունը կոտորվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ, իսկ ողջ մնացածները բռնի հավատափոխվել են։
1895 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։
Խոռոչն ուներ եկեղեցի։
1895 թվականին գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
|