Խոսե Միգել Կառերա (իսպ.՝ José Miguel Carrera, հոկտեմբերի 15, 1785(1785-10-15)[1][2][3][…], Սանտյագո, Captaincy General of Chile, Իսպանական կայսրություն - սեպտեմբերի 4, 1821(1821-09-04)[4][1][2][…], Մենդոսա, United Provinces of the Río de la Plata), Չիլիի քաղաքական և ռազմական գործիչ։
1806 թվականից ապրել է Իսպանիայում, մասնակցել ֆրանսիական օկուպացիայի դեմ իսպանական ժողովրդի պայքարին։ 1810 թվականին, Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար մղվող պատերազմի սկզբին, վերադարձել է Չիլի։ 1811 թվականին կատարել է զինվորական հեղաշրջում, արձակել կոնգրեսը, հաստատել դիկտատուրա։ Իրականացրել է հայրենասիրական ազատագրական շարժման դիրքերն ամրապնդող միջոցառումներ (1812 թվականին մտցրել է սահմանադրություն, բացել է ազգային ինստիտուտ, ազգային գրադարաններ, սկսել է հրատարակել չիլիական առաջին՝ «Aurora» թերթը)։ Ռանկագուայի մոտ ճակատամարտում (1814) հայրենասերների պարտությունից հետո Կառերան հեռացել է երկրից։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։
|