Խոսրով և Շիրին պարս.՝ خسرو و شیرین | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեզիա և masnavi? |
Հեղինակ | Նիզամի Գյանջևի |
Բնագիր լեզու | պարսկերեն |
Գրվել է | 1175 |
Նախորդ | Գաղտնիքների գանձարան |
Հաջորդ | Layla and Majnun? |
Khosrow and Shirin |
Խոսրով և Շիրին (պարս.` خسرو و شیرین), պարսկական գրականության դասական Նիզամի Գյանջևիի «Խամսե» կամ «Հնգամատյան» կոչվող ժողովածուի երկրորդ պոեմն է, որը գրվել է 1175 թվականից մինչև 1191 թվականն ընկած ժամանակահատվածում։ Պոեմում Նիզամին փառաբանել է սիրո երջանկացնող, ազնվացնող, սխրանքի մղող ուժը։ Այն պատմում է 591-628 թվականներին Իրանում գահակալած Սասանյանների արքայատոհմի շահ Խոսրով II Ափարվեզի և քրիստոնյա, ազգությամբ հայ` արքայադուստր Շիրինի սիրո մասին[1][2]։
Պոեմի գլխավոր հերոսը Սասանյանների արքայատոհմի արքայազն, իսկ հետագայում Իրանի շահնշահ Խոսրովն է։ Երիտասարդության տարիներին, Բահրամ Չուբինի ապստամբությունից հետո, նա փախչում է Հայաստան և իջևանում Մեհին Բանուի պալատում, ով իշխում էր ողջ քրիստոնեական Առանի վրա[3][4]։ Այնտեղ նա տեսնում է Մեհին Բանուի զարմուհուն (եղբոր դստերը), Պարտավի հայուհի արքայադուստր Շիրինին` գետում լողանալիս[5][1] և սիրահարվում է։ Շիրինը նույնպես սիրահարվում է Խոսրովին, սակայն քաղաքական դրդապատճառները ստիպում են Խոսրովին, ամուսնանալ բյուզանդական արքայադուստր Մարիամի հետ։ Շիրինը մերժում է արտաամուսնական կապը` պահպանելով առաքինությունը։
Շիրինին սիրահարված է նաև հայտնի շինարար-վարպետ Ֆարհադը։ Իմանալով այդ մասին, Խոսրովն սկսում է խանդել, կանչում է Ֆարհադին, վիճում նրա հետ, սակայն Ֆարհադը չի կարող շեղվել Շիրինի մասին երազանքներից։ Այդ ժամանակ Խոսրովն առաջարկում է Ֆարհադին, Շիրինի փառքի համար անցում բացել Բեհիսթունի գրանիտե լեռան միջով։ Ֆարհադը համաձայնվում է, սակայն պայմանով, որ Խոսրովը կհրաժարվի Շիրինից։ Չնայած աշխատանքի դժվարությանը, Ֆարհադն սկսում է աշխատել։ Շիրինը մեկնում է Բեհիսթուն և այցելում է Ֆարհադին, ողջունում է նրան և թասով կաթ հյուրասիրում։ Իսկ երբ Շիրինի ձին փախչում է լեռներում, Ֆարհադը Շիրինին իր ձիով տանում է մինչև ապարանք և կրկին վերադառնում իր աշխատանքին։ Խոսրովը զայրանում է, երբ առնում է Շիրինի և Ֆարհադի հանդիպման, ինչպես նաև աշխատանքների մոտալուտ ավարտի մասին լուրը։ Խանդից կուրացած, Խոսրովը լուր է ուղարկում Ֆարհադին` Շիրինի մահվան մասին։ Հուսահատությունից Ֆարհադն ինքնասպան է լինում[1]։
Պոեմի վերջում Խոսրովը մերժում է երկրային ունայնությունը և միանում Շիրինին, հանուն նրա հրաժարվելով նույնիսկ գինուց (Շիրինը նրան ասում է, որ այսուհետ ինքը նրա համար և գինով թաս է, և մատռվակ)։ Սակայն Խոսրովի և Մարիամի որդին` Շիրույեն (Կավադ II), գահընկեց է անում հորը, որից հետո Խոսրովը ապրում է բանտարկված` կրակի տաճարում։ Նրան այցելության գալու` թույլ են տալիս միայն Շիրինին, ով հուսադրում է Խոսրովին։ Սակայն, մի անգամ գիշերով, Շիրույեն մահացու վիրավորում է հորը։ Խոսրովը արյունաքամ է լինում, չի ցանկանում խանգարել իր կողքին քնած Շիրինի քունը և մահանում է։
Արթնանալով, Շիրինը տաճարում տեսնում է արյան ծովը և ողբում է Խոսրովի մահը։ Նա քաֆուրով և վարդաջրով լվանում է Խոսրովի մարմինը և զգեստներ հագցնում, որից հետո ինքը նույնպես նոր զգեստներ է հագնում։ Շիրույեն նշանադրվում է Շիրինի հետ, սակայն Խոսրովի թաղման արարողությունից հետո, որպեսզի մարդասպանը իրեն չտիրանա, իր սիրելիի դամբարանում` Շիրինն ինքն իրեն դաշույնով խոցում է[4]։
Պոեմը նվիրված է պատմական իրադարձությունների միջավայրում ընթացող սիրային պատմությանը։ Այդ տարիներին տեղի են ունեցել Սասանյանների արքայատոհմի շահ Որմիզդ IV-ի տապալումը` ապստամբության արդյունքում, նրա որդի Խոսրով II Ափարվեզի գահին բազմելը 590 թվականին, ով հավանաբար մասնակցել էր իր հոր դեմ կատարվող ապստամբությանը, բանակի հրամանատար Բահրամ Չուբինի ապստամբությունը նոր շահի դեմ և Խոսրովի` օգնություն խնդրելը բյուզանդական Մորիկ կայսրից։ Այդ իրադարձությունները մանրամասնորեն նկարագրվել են պարսիկ նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմում։ Նիզամի Գյանջևին իր պոեմում հիմնական ուշադրությունը դարձրել է Խոսրովի և Շիրինի հարաբերությունների վրա։ Նա նշել է, որ իր պոեմի հիմքը հանդիսացել է Առանի հինավուրց մայրաքաղաք Պարտավում պահպանված ձեռագիրը։ Հնարավոր է, որ Նիզամին այդ աշխատանքը և նրա հեղինակին ակնարկում է պոեմում առկա` Շաբդիզի մասին պատմող այլաբանությունում:[6]
Շիրինը նույնպես իրական պատմական անձնավորություն է։ Բյուզանդական պատմագիր Թեոփիլակտոս Սիմոկատտան մեջբերում է հունարեն լեզվով գրված Խոսրովի երկու նամակներից քաղված տեքստերը։ Երկու տեքստերն էլ ներկայացվել են բյուզանդական պատմաբան Եվագր Սքոլաստիկուսի կողմից։ 593 թվականին վերագրվող նամակներից մեկում, խոսվում էր Շիրինի հղիության մասին, երբ վերջինս ուղեկցում էր Խոսրովին` դեպի Բյուզանդիա կատարվող ճամփորդության ժամանակ։ Այդ նամակում Խոսրովը գրում էր, որ չնայած Շիրինը քրիստոնյա է և ինքն օրենքով չի կարող կնության առնել քրիստոնյային, սակայն ինքն արհամարհել է օրենքը` ի նշան Բյուզանդիայի հանդեպ ունեցած երախտագիտության և պահում է Շիրինին իր մյուս կանանց հետ` որպես օրինական կին, հիշեցնելով, որ Շիրինը հղի է։ Համաձայն այդ տեքստի, մի շարք պատմաբաններ ընդունում են Շիրինի քրիստոնյա լինելու հանգամանքը և այն, որ նա որոշ ժամանակ եղել է հարճ։ Խոսրովն ի նշան Բյուզանդիայի հանդեպ ունեցած երախտագիտության, խախտել է մազդեական օրենքը և Շիրինին առել կնության` որպես օրինական կին։
7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը նույնպես հիշատակում է Շիրինին, նշելով, որ նա Խոսրովի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր և որ նա քրիստոնյա էր` ծագումով Խուզիստանից։ Հնագույն աղբյուրներում գոյություն ունեն նաև երկու սիրիական ժամանակագրություններ, համաձայն որոնց Շիրինը արամեուհի էր` ծագումով Բեթ Արամեա շրջանից (գտնվում է ժամանակակից Իրաքում)։ Համարվում է, որ Շիրինի հայկական ծագման վերաբերյալ ավանդույթը, ինչպես այն ներկայացված է պոեմում` Նիզամիի կողմից, պատկանում է ավելի ուշ շրջանի:[6]
FARHĀD, a romantic figure in Persian legend and literature, best known from the poetry of Neẓāmī Ganjavī (q.v.) as a rival with the Sasanian king Ḵosrow II Parvēz (r. 591—628) for the love of the beautiful Armenian princess Šīrīn.
Two of Neẓāmī’s poems are tales about Sāsānian kings who were historical figures: Khosrow wa Shīrīn (“Khosrow and Shīrīn”) tells the story of the love of Khosrow II (reigned 590–628) for an Armenian princess, and in Haft paykar (“The Seven Beauties”) the life of Bahrām V (reigned 420–438) serves as a framework for seven fairy tales narrated to the king each night when he visits one of the pavilions of his seven brides, who are all princesses from one of the seven climes identified by medieval cosmology.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)2) «Хосров и Ширина», напис. в 1180 г. Любовь сасанидского царя Первиза к бардинской княжне Ширине должна аллегорически изображать стремление души человеческой к Богу; но эта поэма (как и последующие) так живо рисует человеческие характеры и страсти, что не предупреждённый читатель не может даже подозревать здесь аллегории. Изд. в Тебризе (без года), в Лагоре (1871); нем. пер. Гаммера (Лпц., 1809).
Друг Хосрова Шапур, изъездивший мир от Магриба до Лахора, соперник Мани в живописи и победитель Евклида в черчении, повествует о чудесах, увиденных на берегу Дербентского моря. Там правит грозная царица Шемира, именуемая также Мехин Бану. Она повелевает Арраном вплоть до Армении, а лязг оружия её войска слышен в Исфахане.
Хосров, восхищенный рассказом друга, лишается сна, думает лишь о неведомой пери. Наконец он посылает Шапура в Барду за Ширин. Шапур мчится в горах, где лазурные скалы облачены в желтые и красные одежды цветов.
The Eskandar-nāma also has a lot of local color in the episodes set in the Caucasus, which must have appealed to the poet’s intended audience, and perhaps the most attractive character in the poem, Queen Nūšāba, belongs to that area, as does the Armenian princess who is the heroine of Ḵosrow o Šīrīn. Indeed, a striking feature in all three of the mentioned poems is the prominence of strong female characters.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով և Շիրին» հոդվածին։ |
|