Խոտհնձիչ, ցանովի և բնական խոտաբույսերը հնձող, դրանք դաշտում (խոզանում) փռող կամ լասավորող մեքենա։ Կցվում է տրակտորներին կամ ինքնագնաց շասսիներին։
Ըստ միացքավորման եղանակի՝ լինում են տրակտորային (կախովի, կիսակախովի և կցովի[1][2]), ինքնագնաց, ձիաքարշ և ձեռքի (փոքրաչափ, շարժիչավոր) խոտհնձիչներ։
Ըստ կտրող ապարատի տեսակի և տեղադրման՝ խոտհնձիչները բաժանվում են անմատ երկդանակավոր և ռոտացիոն՝ հետևի, կողային ու առջևի (ճակատային) տեղադրման։ Ըստ աշխատալայնքի՝ կան 1, 2, 3 և 5 տապակավոր խոտհնձիչներ (տրակտորային խոտհնձիչի մեկ տապակի ստանդարտ լայնությունը 2,1 մ է)։ Խոտհնձիչի հիմնական հանգույցներն են՝ շրջանակը, վերհան մեխանիզմով կտրող ապարատը, քարշաձողը, շարժաթևերը և շարժաբեր մեխանիզմը։ Խոտհնձիչի հեռավոր տեղափոխությունների ժամանակ կտրող ապարատը սևեռակում են ուղղաձիգ դիրքում։ Առավել լայն տարածում են գտել հարթավայրային և լեռնահարթավայրային պայմաններում աշխատելու համար նախատեսված խոտհնձիչները։
Կախված կտրող սարքի տեսակից՝ խոտհնձիչները լինում են են սեգմենտային-մատով (սայրի շերտի տատանումների հաճախականությունը 700–800 րոպեում[2]), սեգմենտային-անմատ և պտտվող, որն, իր հերթին, բաժանվում են սկավառակայինի և թմբուկայինի[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |