Խորանարդիկներ (ինչպես նաև փայտե խորանարդիկներ, խորանարդիկներ փայտից, փայտե կոնստրուկտոր, կոնստրուկտոր և այլն), մանկական խաղալիք՝ պատրաստված փայտից, վերջին ժամանակներս նաև այլ նյութերից (պլաստմասսայից)։
Ըստ ձևի՝ խորանարդիկները պատրաստվում են խորանարդի, գլանի, գնդի, ուղղանկյուն զուգահեռանիստի, քառանիստի և այլ ձևերով։ Շատ հաճախ խորանարդիկների վրա փակցնում են տարբեր նկարներ, ինչպես նաև այբուբենիտառեր։ Սովորական փայտե խորանարդիկներն օգտագործվում են որպես խաղալիք արդեն մի քանի հարյուրամյակ շարունակ[1].
1693 – Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքն առաջարկել է խորանարդիկների վրա նկարել այբուբենի տառերը՝ դրանով այն վերածելով օգտակար և ուսուցողական խաղալիքի[2]։
1820 – Փայտե խորանարդիկների առաջին խոշոր արտադրությունը բացվել է ԱՄՆ-ում՝ Բրուքլին քաղաքում։ Ս. Լ. Հիլլը արտոնագրել է խորանարդիկների վրա ներկ քսելու տեխնոլոգիան[3]։
1837 – Ֆրեդերիխ Ֆրեբելը Բլանքենբուրգում (Թյուրինգիա) բացել է փոքր տարիքի երեխաների համար խաղի և զբաղմունքի հաստատություն, որի հիման վրա մշակվել է մանկապարտեզի գաղափարը։ Ֆրեբելն առաջարկել է հատուկ դիդակտիկ նյութ, որը եղել է խաղերի համակարգ գնդակով և երկրաչափական մարմիններով՝ գնդերով, խորանարդներով, գլաններով, քառակուսիներով և դրանց ավելի փոքր և տարատեսակ մասերով[4]։
1900 – Կառոլին Պրատը[5] ստեղծե է «Unit Block»՝ ստանդարտացված փայտե խորանարդիկներ։ Ստանդարտ չափի խորանարդիկը եղել է 5,5 դյույմ երկարությամբ, 2,75 դյույմ լայնությամբ և 1,375 դյույմ բարձրությամբ։ Ավելի մեծ չափերի խորանարդիկներ արտադրվել են կրկնակի և քառակի չափերով։ Փոքր չափի խորանարդիկներ պատրաստվել են ստանդարտ չափի տարբեր բաժիններով[6][7]։