Խորդենի արևելակովկասյան | |
Խորդենի արևելակովկասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խորդենածաղկավորներ (Geraniales) |
Ընտանիք | Խորդենազգիներ (Geraniaceae) |
Ցեղ | Geranium |
Տեսակ | Խորդենի արևելակովկասյան (G. albanum) |
Միջազգային անվանում | |
Geranium albanum |
Խորդենի արևելակովկասյան (լատին․՝ Geranium albanum), խորդենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Իլիկանման, հաստացած արմատներով բազմամյա բույս է։ Ցողունն ունի 20-60 սմ երկարություն, ծածկված է երկար, ցցված մազիկներով։ 6-8 սմ լայնությամբ տերևները երիկամաձև-կլոր են, ստորինները՝ 7-բաժան, վերինները՝ 5-բաժան սեպաձև եռաբաժան ատամնավոր մասերով։ Ծաղիկները ծիրանագույն են, պսակաթերթերը՝ 15-20 մմ երկարությամբ, գոգավոր։ Պտղի փեղկերը մեջքի կողմից սանրաձև հաստացած ելուններով են, մազոտ, կտուցը թելանման է, թավոտ[1]։
Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը և Իրանը[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, թփուտների մեջ, անտառի եզրերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի արևելակովկասյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի արևելակովկասյան» հոդվածին։ |
|