Խորեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Էջմիածին, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Բռնցքամարտ |
Կայք | khorengevor.de |
Խորեն Գևոր (իսկական անուն ազգանունը՝ Խորեն Ավետիսյան, մարտի 16, 1980, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Եվրոպայի բռնցքամարտիկների միության թեթև քաշային կարգում չեմպիոն։ 2014 թ. նոյեմբերի դրությամբ անցկացրել է 41 մենամարտ, տոնել 32 հաղթանակ (17 նոկաուտով), 9 պարտություն (2 նոկաուտ), ոչ-ոքի արդյունք նրա մարտերի ընթացքում չի գրանցվել[1]։
Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիան 2011 թ. ապրիլ ամսին նրան կես տարի զրկվել է ռինգ դուրս գալու հնարավորությունից և տուգանել էր Գևորին 5 հազար 100 եվրոյով, ինչի պատճառը երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին պարտվելուց հետո մրցավարին հարվածելն էր[2], իսկ 2010 թ. դեկտեմբերին կայացած Բայկեր Բառակատայի դեմ մենամարտին Գևորը հարձակվել էր մրցավարի վրա[3]։
|