![]() | |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Tommy and Tuppence? |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Նախորդ | Առեղծվածային պատահար Սթայլզում |
Հաջորդ | Սպանություն գոլֆի դաշտում |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Bodley Head |
Հրատարակման տարեթիվ | 1922 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/agatha-christie/the-secret-adversary |
«Խորհրդավոր ախոյանը» (անգլ.՝ The Secret Adversary), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է The Bodley Head հրատարակչության կողմից 1922 թվականին։ Վեպում առաջին անգամ տեսնում ենք Թոմմի և Թափենս Բերեսֆորդներին, ովքեր հետագայում հայտնվում են նաև 3 այլ վեպերում և պատմվածքների մեկ ժողովածուում։
Վեպի գործողություններն ընթանում են 1919 թ. Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Երիտասարդ զույգը՝ Թոմմի Բերեսֆորդն ու Թապպենս Կոուլին, չունեն փող և աշխատանք։ Նրանք որոշում են սեփական գործ սկսել և հիմնում են «Երիտասարդ արկածախնդիրներ LTD»-ն, որտեղ նրանք՝ երիտասարդ արկածասերները, պատրաստ են ցանկացած աշխատանքի։ Նրանք որոշում են չհրաժարվել ոչ մի պատվերից, որտեղ էլ ուղարկվելիս լինեն և ինչ էլ ստանան դրա դիմաց։
Նրանց խոսակցությունը լսում է պարոն Վիթթինգթոնը, ով Թապենսին առաջարկում է գերազանց վարձատրություն շատ վտանգավոր աշխատանքի դիմաց։ Թապենսը ներկայանում է Ջեյն Ֆինն անունով, որը նա լսել էր հենց նույն ռեստորանում, որտեղ Վիթթինգթոնը լսել էր իրենց խոսակցությունը։ Վիթթինգթոնի դեմքը աղճատվում է։ Նա կասկածում է որ Թապենսին իրեն շանտաժի է ենթարկում և նրան ու Թոմիին գումար է տալիս։ Նրանք որոշում են հետևել Վիթթինգթոնին և փաստեր գտնել շանտաժի համար։ Սակայն հաջորդ օրը պարզվում է, որ Վիթթինգթոնը փակել է իր ընկերությունը և անհետացել։ Միակ ճանապարհը մնում է Վիթթինգթոնին վախեցրած անունը՝ Ջեյն Ֆինն։ Թոմմին և Թապենսը որոշում են թերթում հայտարարություն տալ՝ աղջկան գտնելու կամ նրա մասին տեղեկություն իմանալու հույսով։
Վեպը հիմնականում լավ ընդունվեց քննադատների կողմից։ Ահա մի քանի կարծիքներ, որոնք ավելի ուշ օգտագործվեցին գովազդի համար[2]։
«Խորհրդավոր ախոյանը» վեպը դարձավ Ագաթա Քրիստիի երկրորդ ստեղծագործությունը, որն էկրանավորվեց։ Գերմանական «Orplid Film» ընկերությունը 1929 թվականին նկարահանեց ֆիլմը՝ սկզբնական «Die Abenteurer GmbH» անունով։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ֆիլմը լուսաբանվեց «Adventures Inc.» անունով։ Ֆիլմում հերոսների անձնանունները փոխված են։
1983 թվականին բրիտանական «London Weekend Television» հեռուստաընկերությունը սերիալային մոտիվներով վեպի սյուժեի հիման վրա ստեղծեց 115-րոպեանով ֆիլմ, որը դարձավ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված տասը սերիայից բաղկացած հեռուստասերիալի հիմքը։
|