Խորհրդավոր ընթրիք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տինտորետտո[1] |
տարի | 1590[1] |
բարձրություն | 365 սանտիմետր[1] |
լայնություն | 568 սանտիմետր[1] |
ուղղություն | մաներիզմ[2] և Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | հոգևոր արվեստ և Proto-Baroque?[2] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Սան Ջորջո Մաջորե տաճար |
հավաքածու | Սան Ջորջո Մաջորե տաճար |
քաղաք | Վենետիկ-Մուրանո-Բուրանո |
սեփականատեր | Abbey of San Giorgio Maggiore? |
հիմնական թեմա | խորհրդավոր ընթրիք[1] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tintoret/5_1580s/3lastsup.html կայք | |
Ծանոթագրություններ | |
San Giorgio Maggiore Last Supper by Jacopo Tintoretto Վիքիպահեստում |
«Խորհրդավոր ընթրիք» (իտալ.՝ Ultima Cena), Տինտորետտոյի նկարը՝ ստեղծված մոտավորապես 1592 թվականին։ Այս աշխատանքը հեղինակի վերջին անդրադարձն է իր սիրած թեմաներից մեկին։ «Խորհրդավոր ընթրիքը» Տինտորետտոյի կողմից նկարվել է հատուկ վենետիկյան Սան Ջորջո Մաջորե տաճարի համար, որտեղ և մինչ օրս գտնվում է նկարը[3]։ Նկարը զարմացնում է գեղանկարչական համարձակությամբ, որի մեջ վարպետորեն միահյուսվել են երկրային և աստվածային տարրերը[4]։
Նկարիչը պատկերել է այն պահը, երբ Քրիստոսը բաժանում է հացը և արտասանում այս բառերը. «Այս է մարմինը Իմ»։ Տեսարանը հագեցած է խոր ներշնչվածությամբ և խորհրդավոր հուզականությամբ, որը պարուրել է զատկական սեղանի շուրջ նստածներին։ Գործողությունը տեղի է ունենում աղքատիկ պանդոկում, որի կիսախավարում թաղված տարածությունը անսահման է թվում. այս տպավորությունն ստեղծվում է գլխավորապես նկարի անկյունում պատկերված երկար սեղանի շնորհիվ։ Սեղանի շուրջ տիրող խորհրդավոր և տեղի ունեցող հրաշքի լարված հուզական մթնոլորտի տպավորությունը վերարտադրելու համար նկարիչը ցայտերանգության է դիմում. առջևի պլանի աջ կողմում նա պատկերել է սյուժեի հետ բացարձակապես կապ չունեցող մի քանի առարկաներ և կերպարներ. հատակին շարված են սափորներ և պարենով լի զամբյուղ, որին ուղղված է կատվի հայացքը, պանդոկապանը ինչ-որ բանի շուրջ խոսում է սպասուհու հետ, մեկ այլ կին սեղանից վերցնում է մրգերով լի պնակը[5]։
«Խորհրդավոր ընթրիք» նկարը ստեղծվել է 1592-1594 թվականների ընթացքում։ Առաջին հայացքից թվում է, որ հրաշքի զգացումը սքողվել է խրախճանքի տեսարանով. կենցաղային մանամասները վերարտադրվել են ամենայն մանրամասնությամբ։ Սենյակը ողողված է անբնական լույսով, Քրիստոսի և առաքյալների գլուխներն օղակված են շողացող լուսապսակներով։ Այս կտավը կարելի է համարել ամփոփիչ գործ՝ Տինտորետտոյի ստեղծագործության մեջ[6]։ Այն ստեղծվել է արտասովոր զգացմունքով և այնպիսի վարպետությամբ, որը հասանելի է միայն հասուն նկարչին։ Դիտողի վրա հատուկ տպավորություն է թողնում սեղանի անկյունագիծը. այն տեսողականորեն բաժանում է աստվածային աշխարհը մահկանացուների աշխարհից[4]։