Խորվաթիայի ժողովրդական երգի-պարի համույթ LADO

Խորվաթիայի ժողովրդական երգի-պարի համույթ LADO
պարգևներ

Խորվաթիայի ժողովրդական երգի-պարի համույթ LADO (խորվաթերեն՝ Ansambl narodnih plesova i pjesama Hrvatske LADO), խորվաթական ֆոլկլորային երաժշտական կոլեկտիվ, որը՝ որպես պրոֆեսիոնալ ազգային համույթ, հիմնադրվել է 1949 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության կազմի մեջ մտած Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Զագրեբում[2]։ LADO-ն ներկայացրել և ներկայացնում է Խորվաթիայի տարբեր շրջանների հարուստ ու բազմազան երաժշտական և խորեոգրաֆիկ ավանդույթները[2] և համարվում է «մշակութային տեսակետից այդ երկրից արտահանվող առավել հաջողակ «արտադրանքը»[3]։

Համույթը բաղկացած է 37 պարողներից (կատարումների ժամանակ հարկ եղած դեպքում նրանք նաև երգում են) և ավանդական ու դասական գործիքներ նվագող 15 երաժիշտների խմբից։ Համույթի հետ տարիների ընթացքում աշխատել են խորվաթ նշանավոր մի շարք ազգագրագետներ, պարուսույցներ, գործիքավորողներ, ֆոլկլորիստներ։

Lado-ն հիմնադրվել է 1949 թվականի նոյեմբերի 11-ին Խորվաթիայի կառավարության հատկացրած Državni zbor narodnih plesova i pjesama (DZNPiP) դրամաշնորհի միջոցներով։ Համույթի հիմնադրման գործում կարևոր դեր է խաղացել նրա առաջին գեղարվեստական ղեկավար ու խորեոգրաֆ Զվոնկո Լևակովիչը[4]։ Lado-ի առաքելությունն է եղել և շարունակում է մնալ՝ հայտնաբերել, հավաքել ու ներկայացնել խորվաթական երաժշտական ու պարային հարուստ ավանդույթների նմուշները։

Համույթը տարիների ընթացքում նվաճել է ազգային ու միջազգային մի շարք մրցանակներ։ 1954 թվականին առաջին տեղն է գրավել Մեծ Բրիտանիայում՝ Հյուսիսային Ուելսի Լլանգոլլեն քաղաքում անցկացված [Llangollen International Musical Eisteddfod երաժշտական փառատոնում։ Հետագայում մրցանակներ է նվաճել զանազան մրցույթներում, որոնք անց են կացվել Զագրեբում, իռլանդական Քորքում, պատվո մրցանակներ ստացել Սանտյագոյի, Պունտա Արենասի, Անտոֆագաստայի, Լոս Անջելեսի, Ֆրանկֆուրտի մրցույթ-փառատոներում։ Ամերիկյան Քլիվլենդում էլ համույթին նվիրել են քաղաքի բանալին։

  • 2002 - Lado-ն ներկայացրել է Եվրոպան ամերիկյան Մինեապոլիս քաղաքում անցկացված երգչախմբային երաժշտության համաշխարհային սիմպոզիումում։
  • 2003 - Orlando մրցանակ Դուբրովնիկի ամենամյա ամառային փառատոնում
  • 2004 - Ivan Lukačić մրցանակ Վարաժդինի ամենամյա Varaždin Baroque Evenings փառատոնում
  • 2006 - INA մրցանակ՝ խորվաթական մշակույթը լավագույնս պրոպագանդելու համար

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1987 - Narodne pjesme i plesovi sjeverne Hrvatske
  • 1994 - Telo Kristuševo, Narodi se mladi kralj'
  • 1994 - Kalvarija
  • 1998 - Iz Kajkavskih krajeva
  • 1998 - Iz Kajkavskih krajeva vol.2
  • 1998 - Iz Hrvatske narodne glazbene riznice vol.1
  • 1999 - Kolo igra, tamburica svira vol.1
  • 1999 - Kolo igra, tamburica svira vol.2
  • 1999 - O vreme prelubleno -
  • 2000 - Na moru i kraju -
  • 2000 - U društvu svirača vol.1
  • 2001 - Najljepše Božične pjesme
  • 2001 - U društvu svirača vol.2
  • 2001 - Na zelenom travniki
  • 2002 - Raspelo
  • 2003 - Preveliku radost navišćujem vama
  • 2003 - LADO electro
  • 2004 - Zorja moja zorja - Anđela Potočnik
  • 2004 - Božić u svijetu
  • 2005 - Iz Hrvatske narodne glazbene riznice vol.2'
  • 2006 - Kalvarija
  • 2007 - Polke i drmeši
  • 2007 - Tete Liza i Lado
  • 2009 - Janja - Niz Muru i Dravu
  • 2005 - Lado in concert
  • 2006 - Veronika

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Narodne novine (хорв.) // Narodne novine — 2009. — Iss. 69. — ISSN 1333-5618; 1849-2843
  2. 2,0 2,1 «LADO Ansambl». LADO. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Ambasadori kulture - Šest desetljeća ponosa i slave». Jutarnji list (խորվաթերեն). 2009 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Shay, Anthony (2002). Choreographic politics: state folk dance companies, representation, and power. Wesleyan University Press. ISBN 0-8195-6520-2.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]