Խուան Լինց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1926[1][2][3] Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2013[4][5][1][…] (86 տարեկան) Նյու Հեյվեն |
Գերեզման | Sacramental de San Lorenzo y San José cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա, Իսպանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | քաղաքագետ, նոր ժամանակաշրջանի պատմաբան, սոցիոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան |
Գործունեության ոլորտ | քաղաքագիտություն[6], հասարակագիտություն[6], Ժողովրդավարություն[6] և comparative method?[6] |
Անդամակցություն | Եվրոպական ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա |
Ալմա մատեր | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Կոլումբիայի համալսարան (1959) |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[8][6] և անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Seymour Martin Lipset? |
Եղել է գիտական ղեկավար | Helmut Anheier? |
Պարգևներ |
Խուան Լինց, Խուան Խոսե Լինց (գերմ.՝ Juan Linz, Juan José Linz, իսպ.՝ Juan José Linz Storch de Gracia; դեկտեմբերի 24, 1926[1][2][3], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն - հոկտեմբերի 1, 2013[4][5][1][…], Նյու Հեյվեն), գերմանա-իսպանական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, Յեյլի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր։ Հեղինակել է տոտալիտար և ավտորիտար քաղաքական ռեժիմների վերաբերյալ մի շարք աշխատություններ։ Իր աշխատություններում անդրադարձել է նաև դեմոկրատացման հիմնական ձևերին։
Լինցի հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ իսպանուհի։ 1926 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը (քաղաքական գիտություններ և իրավունք), այնուհետև սովորել է Կոլումբիայի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը։ 1961 թվականից դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, իսկ 1968 թվականից՝ Յեյլի համալսարանում։ Դարձել է Իսպանիայում քաղաքական կյանքի էմպիրիկ սոցիոլոգիական ուսումնասիրությունների նախաձեռնողը։
Եղել է հրավիրովի դասախոս Բերկլիի կալիֆորնյան համալսարանում, Սթենֆորդի համալսարանում, Հայդելբերգի համալսարանում, Հումբոլդտի համալսարանում և Ֆլորենցիայի համալսարանում։
|