Խուլերի մշակույթը պատկերացումների, վարքագծի ռազմավարության, արվեստի, պատմության, մշակույթի արժեքների ամբողջականություն է, որտեղ մարդկանց գերակշիռ մասն ունեն Լսողության խանգարում և շփման համար օգտագործում են Ժեստերի լեզուն։ Պետք է նշել, որ ոչ բոլոր խլերն են տիրապետում ժեստերի լեզվին, իսկ դրան տիրապետելը սովորաբար հանդիսանում է խուլերի՝ մշակույթ մտնելու հիմնական պայմանը[1]։ Խուլերի համայնքի անդամները միտում ունեն խլությունը դիտարկելու որպես առանձնահատկություն, այլ ոչ թե Հաշմանդամություն[2][3] Խուլերի համայնքի մեջ են մտնում ինչպես խուլերի հարազատներն ու ընկերները, այնպես էլ ժեստերի լեզուների թարգմանիչները[4]. Համաձայն Աննա Մայնդեսի՝ Համայնք մուտք գործելու համար մեծ դեր է խաղում խուլերի հետ իդենտիֆիկացիան[5]։ Այլ սոցիալական խմբերի նման՝ մուտք գործելու նշան է հանդիսանում խմբի անդամների հետ ինքնորոշումը և խմբի անդամների կողմից տվյալ անհատի ընդունումը[6]։ Հաշմանդամների մշակույթը հիշատակված է Հաշմանդամների իրավունքների կոնվենցիայի 30-րդ հոդվածում․ «Հաշմանդամներն ունեն իրենց մշակութային ու լեզվական մշակույթի ճանաչման և աջակցության բոլորին հավասար իրավունք՝ ներառյալ ժեստերի լեզվի և խլերի մշակույթի»։ 1998 թվականի Եվրոպառլամենտի ժեստերի լեզվի բանաձևը հաստատում է, որ եվրոպական յուրաքանչյուր ժեստերի լեզվում կա սեփական մշակութային նույնություն[7]։ Խուլ ակտիվիստները պայքարում են ժեստերի լեզվի իրավաբանական կարգավիճակի համար, մինչև որ ստանան պետական կարգավիճակի (ինչպես Նոր Զելանդիայում)։
Խուլերի մշակույթը պատմականորեն ձևավորվել է մասնագիտացված դպրոցներում և խուլերի համայնքներում[2]։ Մշակույթ մուտք գործելը կարող է տեղի ունենալ մանկական հասակում՝ ժեստերի լեզուն ծնողներից սովորելիս, դպրոցում կամ նույնիսկ ուսումն ավարտելուց հետո[5]։ Չնայած խլության 50 %- ը գենետիկական պատճառով է արտահայտված՝ 5 տոկոսից ցածր խլերը ունեն խուլ ծնողներ[8], ինչի արդյունքում խուլերի մշակույթը տարբերվում է մյուս սոցիալական ընդհանրություններից նրանով, որ անդամների մեծամասնությունը մուտք են գործում՝ անկախ ծնողներից[9]։
Գոյություն չունի խլերի միասնական մշակույթ[5], գոյություն ունեն խլերի առանձին համայնքներ, նրանք խոսում են տարբեր ժեստերի լեզուներով և ունեն տարբեր մշակութային ձևաչափեր։ Խուլերի մշակույթը կապված է մշակությաին նույնության այլ տեսակների հետ․ քաղաքացիությամբ, ազգայնությամբ, ռասսայականությամբ, կրթությամբ, գենդերայնությամբ, սոցիալական դասով, սեռական կողմնորոշմամբ և այլն։ Համեմատած այլ խմբերի իդենտիֆիկացիայի հետ՝ տարբերվում է և խլերի իդենտիֆիկացիայի աստիճանը։ Օրինակ, 1989 թվականի հետազոտություններում ցուցադրված էր, որ սևամորթ խլերի 87 %-ը իրենց համարում են առաջին հերթին նեգրերի մշակույթի անդամներ[5]։
Մարդիկ, ովքեր մտնում են խուլերի մշակույթի մեջ, խոսում են աշխարհում 200-ից ավելի հաշվվող ժեստերի լեզվով՝ ներառյալ 114 «Ethnologue» և էլի 157 լեզվական ու բարբառային լեզվական սիստեմներ[10][11]։ Թեպետ լսողություն ունեցողները ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մեծ մասամբ խոսում են անգլերենով՝ այդ երկու երկրների խուլերը խոսում են տարբեր լեզվաընտանիքների պատկանող Ամերիկյան ժեստերի լեզվով և Բրիտանական ժեստերի լեզվով։ Արտատպվող ժեստերի խոսքը ժեստերի լեզու չի հանդիսանում և գրավոր ու հնչող բանավոր խոսքերի համար օգտագործվում է որպես օժանդակություն[12]։
Խլության նկատմամբ լայն տարածված է դրական վերաբերմունք,որը հաճախ ենթադրում է, որ լսողության խանգարումը չի հանդիսանում բուժման անհրաժեշտություն ունեցող վիճակ[5]։ Բացասական վերաբերմունքի են հանդիպում լսողության սարքավորումների և երեխաներին միայն հնչունային լեզվի ուսուցման նկատմամբ։ Կտրուկ բացասական վերաբերմունք կա խլերի և թույլ լսողություն ունեցողների խտրականության նկատմամբ։ Խլերի մշակույթը ԱՄՆ-ում կոլեկտիվային է,այլ ոչ թե անհատական, խլերը գնահատում են իրենց համայնքը[5]։
Խլերի շրջանում գոյություն ունեն ուշադրության գրավման թույլատրելի միջոցներ սահմանող էթիկայի կանոններ[13]՝ խոսակցության միջամտություն, հրաժեշտ և այլ գործողություններ։ Սովորաբար համայնքի անդամները մեկը մյուսին տեղեկացնում են իրենց գործողությունների մասին։ Օրինակ՝ կոպիտ է համարվում չզգուշացնել ուշացման կամ վաղ հեռանալու մասին[5]. Հաճախ խլերն առավել ուղղակի և կտրուկ են, քան լսողությամբ մարդիկ[5]։ Խուլ մարդկանց շրջանում տարածված է այսպես կոչված ժեստային անունններով կիրառումը, անուններ, որոնք ուղղակիորեն տրվում են խլերի լեզվով՝ Ժեստերի լեզվով։ Ծանոթության ժամանակ խլերը սովորաբար աշխատում են հասնել փոխհասկացության, ընդորում համայնքի մեծաթիվ լինելու պատճառով ամենից հաճախ նրանց մեջ գտնվում են ընդհանուր ծանոթներ[5]։ Խուլերը սովորաբար միջոցառման գնում են նախապես (հավանաբար շուրջը տարածք գտնելու անհրաժեշտությունից ելնելով)։
Թույլ լսողությամբ և խուլ մարդիկ հաճախ ակտիվ օգտվում են տեխնիկական միջոցներից։ Նրանք հեռախոսակապի փոխարեն օգտվում են տեսազանգերից, իսկ ֆիլմերն ու հեռուստատեսությունը դիտում են հեռուստատեքստով և ենթագրերով։ Լսողություն ունեցողների հետ շփման համար կարող են կիրառվել նոթատետրեր կամ հեռախոսներ։ Համացանցում խուլերը շփվում են հատուկ կայքերով կամ սոցիալական ցանցերով։ Խուլերի օգտագործման համար նախատեսված հրդեհային ազդանշաններից մինչև զարթուցիչ՝ ծանուցման համակարգը տարբերվում է սովորականներից․ օգտագործվում են վիբրոժամացույցներ, վիբրոբարձիկներ, լույսի թարթիչային աղբյուրներ։ Դրա օրինակ է խուլերի համար հարմարեցված ճարտարապետությունը՝ ավտոմատ կերպով բացվող դռների կիրառումը, որպեսզի շինություն մտնելիս կարիք չլինի ընդհատել խոսակցությունը[14]։
Ամսլենի և ժեստերի մյուս լեզուների մոտ կա ամուր բանաստեղծական և պատմողական ավանդույթ[1]։ Հայտնի կատարողներից են հանդիսանում Բեն Բահանը[en], Քլեյթոն Վալլին[en], Սեմ Սուպալան[en], Էլլա Մեյ Լենցը, Մեննի Էռնանդեսը, Դեբբի Ռեննին, Փաթրիք Գրեյբիլլը։ Նրանց աշխատանքներով տեսանյութերի քանակը համացանցում ավելանում է[15]։ Բացի այդ, խուլերը ներդրում ունեն նաև իրենց երկրների լեզուներով գրավոր գրականության մեջ[16]։ Խուլ նկարիչները, օրինակ Բետտի Միլլերն ու Չակ Բեյրդը, ստեղծել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք աշխարհին են փոխանցում խուլերի աշխարհայացը[17]։ Գոյություն ունեն այնպիսի կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված է խուլ արտիստների մասնագիտական զարգացմանն ու լսողության խանգարումով մարդկանց համար արվեստի հասանելիության ընդլայնմանը։ Օրինակ՝ Deaf Professional Arts Network[en][18].
ժեստերի լեզվի կրողները հպարտանում են իրենց պատմությամբ․ ԱՄՆ-ում նրանք վերամշակում են խուլ ուսուցիչ Լորան Կլարի[en]պատմությունը, ով 1816 թվականին Ֆրանսիայից ԱՄՆ եկել էր այն բանի համար, որ օգներ հիմնադրել խուլերի համար առաջին մշտական դպրոցը[16]։ Մեկ այլ հայտնի իրադարձություն էր 1880 թվականին Միլանում անցկացրած Խուլերի կրթության հարցերի Երկրորդ միջազգային կոնգրեսը[en]Խուլերի կրթության հարցերի Երկրորդ միջազգային կոնգրեսը, որի ժամանակ մանկավարժները կողմ քվեարկեցին ուսուցման բանավոր մեթոդի[en]անցմանը[19]։ Այս փորձը սուր դժգոհության արձագանք գտավ խուլերի համայնքի շրջանում, ովքեր պահպանում էին խուլերի ուսուցման օրալիստական մեթոդը (ուսուցումը շուրթերով ընթերցանությամբ և իրենց ժեստերի լեզուներով չուսուցանելը)։ Այս մեթոդի նպատակն է հանդիսանում խուլերի ինտեգրումը հասարակություն, սակայն դրա օգտակարությունը վիճարկային հարց է մնում, քանի որ ժեստերի լեզվի կիրառումը խուլերի շրջանում հիմնախնդիր է հանդիսանում, և դրանից ազատվելու փորձերը ընկալվում են որպես հարձակումներ։
Խուլերի մշակութային կենտրոններ են հանդիսանում լսողության խանգարումով մարդկանց համար նախատեսված կրթական հաստատությունները, որոնց թվում առվել հայտնի են Գալլաուդետսկի համալսարանը և Խուլերի ազգային տեխնիկական ինստիտուտը[en], ինչպես նաև խուլերի ակումբները, սպորտային և մյուս ասոցացիաները, ինչպես նաև միջոցառումները (օրինակ՝ Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի կոնֆերանսները)։ Ռուսաստանում 1994 թվականից Մոսկվայի Ն․ Է․ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի կազմում է գործում առողջական սահմանափակ հնարավորություններով անձանց Գլխային ուսումնա-հետազոտական և մեթոդական մասնագիտացված վերականգնողական կենտրոնը (ԳՈւՀՄԿ)։ XX դարի կեսերից հայտնի դարձած խուլերի ակումբները մշակույթի կարևորագույն մասերից էին։ Նյու-Յորքում կային ամենաքիչը 12 նմանատիպ հաստատություններ[9]։ 1960-ական թվականներից խուլերի ամերիկյան ակումբները գրեթե անհետացել էին։ Հնարավոր է՝ առաջընթացի և ենթագրերի կամ էլ աշխատանքի շուկայի ընդլայնման շնորհիվ[9]։