Խուրաման Ղասիմովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Xuraman Əkrəm qızı Qasımova |
Ծնվել է | հունիսի 6, 1951 (73 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Ժանրեր | օպերա և ռոմանս |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և մանկավարժ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Khuraman Gasimova Վիքիպահեստում |
Խուրաման Էքրեմ ղիզի Ղասիմովա (ադրբ.՝ Xuraman Əkrəm qızı Qasımova, հունիսի 6, 1951, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի օպերային երգչուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1986), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1994 թվականից Ստամբուլի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Նա դասավանդում է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ Ֆիդան Ղասիմովայի քույրն է[1][2]։
Խուրաման Ղասիմովան ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին Բաքվում։ 1975 թվականին անվարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ 1976 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների՝ «Կատարողների 5-րդ Անդրկովկասյան մրցույթ» (1977), Վոկալիստների Միխայիլ Գլինկայի անվան «7-րդ համամիութենական մրցույթը» (1977), Մարիա Կալասի անվան «Միջազգային մրցույթ» (1981): Նա նաև կատարողների Պ. Չայկովսկու անվան «8-րդ միջազգային մրցույթ»ի դափնեկիր է։ 1982 թվականից դասավանդում է Բաքվի երաժշտական ակադեմիայում[3]։
Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Մալթայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի բեմերում[4]։
Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Ֆիքրեթ Ամիրով | «Սեվիլ» | Սեվիլ |
Ուզեիր Հաջիբեկով | «Քորոկլի» | Նիգար |
Ջակոմո Պուչինի | «Բոհեմի» | Մուզետա |
Ջուզեպպե Վերդի | «Օթելլո» | Դեզդեմոնա |
Ջուզեպպե Վերդի | «Աիդա» | Աիդա |
Պյոտր Չայկովսկի | «Եվգենի Օնեգին» | Տատյանա |