Խևակ, հայախոս մուսուլմանական գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում։ Գտնվում էր Խաչեքար կամ Քաջքար լեռան արևելյան ստորոտին, Կիսկիմ ավանից հյուսիս, Ճորոխի միջին հոսանքի փախ կողմում, նրա Պարխալ վտակի ձախակողմյան Կոբակսու վտակի ակունքների մոտ։
Գյուղի միջով անցնում է Բեժանգետ գետակը, որը նաև կոչվում է Խևակու գետ։
Խևակի քրիստոնյա հայերը (մոտ 200 տուն) XIX դարի 1-ին կեսին ստիպողաբար ընդունել են իսլամ կամ փախել և ապաստանել Խոտորջրում ու Կաբինում։ XX դարի սկզբին գյուղում մնացել էր ընդամենը 10 տուն հայ բնակիչ։
XIX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր մեղվաբուծությամբ (գյուղը հռչակված էր ընտիր մեղրով), հողագործությամբ, անասնապահությամբ[1]։
Խևակի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցին 1980 թվականի դրությամբ դեռ կանգուն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ ![]() |
|