Ծակատիչ, ինֆորմացիայի մշակման համակարգերում, ինֆորմացիայի գրառման նպատակով թղթի, կինոժապավենի վրա անցքեր ծակոտելու սարք։
Առավել տարածված են ծակոտաժապավենների և ծակոտաքարտերի վրա թվանշանային, այբբենական և այբբենա-թվանշանային ինֆորմացիա գրառող ծակատիչները։ Ծակատիչները տարբերում են ըստ նշանակության, արտադրողականության, հաղորդակի և ծակատիչ մեխանիզմի կառուցվածքի, կառավարման եղանակի։ Տարբեր ծակատիչների ծակոտման արագությունը մի քանի տասնյակից (քարտային ծակատիչներ) մինչև մի քանի հարյուր (ժապավենային ծակատիչներ) ծակոտում/վրկ է։ Ծակատիչը կազմված է ծակատիչ մեխանիզմից, ձեռքով (ստեղնային) կամ ավտոմատ կառավարման հաղորդակից (մեխանիկական, էլեկտրամագնիսական, պնևմատիկ կամ հիդրավլիկական), ստեղնաշարից կամ մուտքի փոխակերպիչից և գրանցիչը տեղաշարժող մեխանիզմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 106)։