Գյուղ | ||
---|---|---|
Ծաղկարի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Ծաղկար, Ծաղկարան, Ծաղկարին, Ծակքար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ծաղկարի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք։
Հայ բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբներին ուներ մոտ 60 տուն հայ և 15 տուն այլազգի բնակիչ։
Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Ծաղկարին ուներ Սուրբ Աստվածածին անունով մատուռ։ Բնակավայրի մոտ էր գտնվում Սուրբ Դավիթ վանքը, որի շրջապատում կային խոշոր խաչարձաններ։
Գյուղն ուներ վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 112)։ |