Ծեր կիթառահարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1903 |
բարձրություն | 121 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[1] |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ծեր կիթառահարը» (իսպ.՝ El viejo guitarrista; անգլ.՝ The Old Guitarist), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարներից՝ ստեղծված 1903 թվականի վերջին և 1904 թվականի սկզբին։ Չափը 122,9 x 82,6 սմ է։ Գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում[2]։
«Ծեր կիթառահարը» կտավը նկարչի երկնագույն շրջանի ամենավառ գործերից է, և նկարվել է Բարսելոնայում։ Դա մի ժամանակաշրջանն էր, երբ նկարիչը հրաժարվում է ակադեմիական գեղանկարչությունից և սկսում որոնել իր սեփական ոճը։ Նա չէր համակերպվում մտերիմ ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանության հետ, որի մահով էլ սկսվեց երկնագույն շրջանը իր ստեղծագործության մեջ։ Այդ ժամանակ Պիկասոյի աշխատանքները ցուցադրում էին աղքատ, հիվանդ, թշվառ մարդկանց տառապանքները և փոխանցում նկարչի հոգեվիճակը[3]։
Նկարում պատկերված է ծեր, կույր երաժիշտը, որ կիթառ է նվագում։ Նա նստած է գետնին անհարմար կեցվածքով, ծալած և խաչված ոտքերով։ Ծերունին ցնցոտիներ է հագել, դեպի իրեն է սեղմում է կիթառը։ Միայն կիթառն է նրա մխիթարությունը։ Երաժշտի չափազանցված երկար մարմինը հիշեցնում է 16-րդ դարի իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի նկարները, որոնցով միշտ հիանում էր Պիկասոն։ Ներկապնակի խլացված կապույտը ստեղծում է մելանխոլիայի եւ անելանելիության տրամադրություն։
1926 թվականին Չիկագոյի արվեստի ինստիտուտը ձեռք է բերում «Ծեր կիթառահարը» կտավը, ինչը շրաջադարձային է դառնում նկարչի կյանքում։ Պիկասոյի առաջին աշխատանքն էր, որը ձեռք էր բերվել աշխարհի որևէ թանգարանի կողմից՝ մշտական հավաքածուի համար[4].
Վերջերս Չիկագոյի գիտնականները նկարի վրա ռենտգենյան և ինֆրակարմիր լուսանկարներ են արել և ներկի շերտի տակ հայտնաբերել են չթույլատրված պատկեր՝ մերկ երիտասարդ կին, որը կրծքով կերակրում է երեխային, ինչպես նաև կով և հորթ[5]։ Կնոջ դեմքի ուրվագիծը կարելի է տեսնել անզեն աչքով։ Այն անցնում է կիթառահարի գլխի և պարանոցի վրայով։ Պիկասոն հաճախ է իր հին աշխատանքները խնայել, քանի որ այդ ժամանակ նրա նկարները հազվադեպ են վաճառվել, և նա ապրել է աղքատության մեջ։
|